>

ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին. նոր սահմանափակումները վերաբերում են ՀՀ գրեթե բոլոր աշխատողներին։ Բանն այն է, որ ըստ նախարարության, վերոհիշյալ պահանջները սահմանվել են հետևյալ կազմակերպությունների աշխատակիցների համար. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, փակ արտադրական տարածքների, գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, շինարարական հրապարակների,


մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, բուժհաստատությունների, դե ղատների, սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, մարզադպրոցների, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների հանքագործական արդյունաբերության և բացահանքերի, նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների, հանրակրթական ուսումնական հաստատությունների,





loading...



նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների,

լրատվամիջոցների ցամաքային ուղևորատար տրանսպորտի, օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների։


Պատվաստվելու պահանջը չի տարածվելու միայն այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն պատվաստումների` բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումներ։ Բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դե ղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան`



տվյալ պատվաստանյութի կամ դրա որևէ բաղադրիչի նկատմամբ: Իսկ ժամանակավոր հակացուցումներն են սուր հի վանդությունները՝ միջին և ծանր ընթացքով և քրոնիկ հի վանդությունների սրացումները:

Ի դեպ, նշենք, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է նաև աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների գրանցման համար նախատեսված հատուկ գրանցամատյանների ձևերը։

The post Հոկտեմբերի 1-Ից Պատվաստվելու Կամ Թեստի Պահանջը ՊԱՐՏԱԴԻՐ Է Բոլորի Համար, Բացառությամբ Հետևյալ Դեպքերի․ Նախարարի Հրամանը appeared first on Amnew.site | լրատվական կայք.


add
loading...
.

от admin