>


Կա մի քանի կարևոր բան, որոնք, ցավոք, դպրոցում չեն սովորեցնում։ Դրա համար էլ կարևոր է, որ ծնողները իրենք ժամանակ հատկացնեն ու բացատրեն երեխաներին, թե ինչպես վարվել նրանց համար բարդ իրավիճակներում։

Երբ մեծահասակները օգնություն են խնդրում

Բացատրեք երեխային, որ եթե որևէ մեծահասակի օգնություն է անհրաժեշտ, նա կարող է դիմել մեկ ուրիշ մեծահասակի։ Այնպես որ պետք է նրան մերժել։

loading...








Երբ անծանոթները ցանկանում են ինչ-որ բան հյուրասիրել

Անծանոթներից խաղալիք, քաղցրավենիք կամ ցանկացած ուրիշ մի բան վերցնելը անվտանգ չէ։

Եթե երեխան զգում է, որ իրեն հետապնդում են



Բացատրեք երեխային, որ նման դեպքերում պետք է քայլել դեպի մարդաշատ վայրեր։ Խանութ, դեղատուն, մեծ փողոց, որտեղ նա կարող է օգնություն խնդրել։

Երբ ընկերը, ում հետ նոր է ծանոթացել, իր տուն է հրավիրում




Երբեք չի կարելի գնալ անծանոթների տուն։ Ասեք երեխային, որ մերժելու մեջ ոչ մի վատ բան չկա, իսկ չնեղացնելու համար կարող է ասել, որ ծնողներն իրեն են սպասում։

Եթե շներ են շրջափակել

Չի կարելի պանիկայի ենթարկվել, պետք չէ նայել նրանց աչքերին կամ որևէ մի բան գցել նրանց վրա։ Շների կողմից դա կդիտարկվի որպես ագրեսիայի նշան։ Կենդանիներին շեղելու համար կարելի է դեպի կողք որևէ առարկա գցել՝ խաղալիք, փայտ, պայուսակ կամ գիրք։ Իսկ հետո դանդաղ քայլելով հեռանալ։

Եթե բռնել ու բաց չի թողնում անծանոթ մարդ

Նման դեպքում պետք է դիմել ցանկացած քայլի, որպեսզի մարդիկ ուշադրություն դարձնեն։ Պետք է բարձր գոռալ, կծել, հարվածել, բայց ոչ մի դեպքում չլռել։ Անհրաժեշտ է բարձրաձայնել այն մասին, որ դա իր հարազատը չէ։ Այդպես անցորդները կհասկանան, որ երեխան վտանգի մեջ է։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin