>

Նшխшքննшկшն մшրմինը հшյտնվել է փшկпւղու шռшջ․ Ինչ է կшտшրվпւմ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու





loading...



նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած նախկին պաշտոնատար անձինք կալանավորված են, բայց նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ:

Բանն այն է, որ նախկին նախարար Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչը ԱԱԾ-ին խանգարում է քրեական գործով առաջ շարժվել եւ մեղավոր անձանց շրջանակը պարզել:


Ասել է թե՝ ԱԱԾ-ն շունչը պահած սպասում է, թե երբ երկամսյա կալանքի տակ գտնվող Տոնոյանը ցուցմունք կտա:



«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ հարցաքննության կհրավիրվի նաեւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ու չի բացառվում, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաեւ նրան:

Նшխшքննшկшն մшրմինը հшյտնվել է փшկпւղու шռшջ․ Ինչ է կшտшրվпւմ

Сообщение Նшխшքննшկшն մшրմինը հшյտնվել է փшկпւղու шռшջ․ Ինչ է կшտшրվпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin