>

Արտшկшրգ լпւր․ Հшյшզգի երգիչ Ավրшшմ Ռпւսпյին шռևшնգման պшտվիրшտու шդրբեջшնցի միլիшրդшտերը ձերբшկшլվել է

Չեռնոգորիայում, ռուսական սանկցիայի պահանջի համաձայն ձերբակալվել է Չերքիզովյան շուկայի նախկին ղեկավար Թելման Իսմայիլովը։ Նա մեղադրվում է մի քանի սպանությունների մեջ։

loading...




Նա քսան տարի ղեկավարել է «Չերքիզոնը», հանդիսանում է դոլարային միլիարդատեր, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի մտերիմն է եղել։





«Մեդուզա» պարբերականի հետ զրույցում Իսմայիլովի փաստաբան Մարինա Ռուսակովան մասնակի հաստատել է ձերբակալման լուրը, քանի որ ասել է, որ չի կարողանում կապ հաստատել իր վստահորդի հետ։ 2017 թվականին Ռուսաստանի ՔԿ-ն ընդդեմ Իսմայիլովի հարուցել էր քրեական գործ

«Երկու եւ ավելի անձանց կանխամտածված սպանության», «Հանցավոր խմբավորման ստեղծման», «Զենքի անօրինական շրջանառության», «Մարդու առեւանգման» հոդվածներով։


Նրա եւ նրա գործակիցների ենթադրյալ հանցավոր արարքներին զոհ է գնացել ութ մարդ։

Մեղադրանքը ներկայացվել է հեռակա, քանի որ նրան նախազգուշացրել էին, եւ Իսմայիլովը կարողացել էր խույս տալ իրավապահներից եւ հեռանալ Ռուսաստանից։Իսմայիլովին մեղսագրում են երկու մոսկվացի գործարարների հանդեպ հաշվեհարդարը։



Նրա եղբայրը՝ Ռաֆիկը, ըստ գործի նյութերի, սպանված գործարարներից մեկին պարտք է եղել 5,5 միլիոն դոլար եւ Թելմանը մարդասպան է վարձել, որ սպանեն այդ գործարարին։

2018 թվականին երգիչ Ավրաամ Ռուսսոն հայտարարել էր, որ 2004 թվականին իրեն առեւանգել են Իսմայիլովի կարգադրությամբ։

Ռուսսոն ասել է, որ Իսմայիլովը պահանջել է, որ ինքը երգի միայն վերջինիս «տանիքի ներքո»։ Ռոսսոյին պահել են Պոդմոսկովիեում եւ ծեծել են այնքան ժամանակ, քանի դեռ չի համաձայնել նրանց բոլոր պահանջներին։

Сообщение Արտшկшրգ լпւր․ Հшյшզգի երգիչ Ավրшшմ Ռпւսпյի шռևшնգման պшտվիրшտու шդրբեջшնցի միլիшրդшտերը ձերբшկшլվել է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin