>

Ալիևի նпւրբ шկնшրկն ու Հшյшստшնից шկնկшլվող պшտшսխшնը․ Ինչ է սպшսվпւմ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը փոխանցի ԼՂ-ում ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները,





loading...


ապա Բաքուն դրան «համարժեք» պատասխան կտա: Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը նշել է.

«Մեր պահանջն է, որ Հայաստանը մեզ փոխանցի ԼՂ-ում ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնցում ոչ թե նշված լինեն ականապատ տարածքները. այնտեղ բացարձակապես ամենուր ականապատ է, այլ այն կոնկրետ հատվածները, որտեղ այդ ականները տեղադրված են:


Նրանք այդպիսի քարտեզներ ունեն: Եթե Հայաստանը դա անի, եթե բարի կամք դրսևորի, մենք դրան համարժեք կպատասխանենք»,- ասել է նա:



Ալիևի համոզմամբ` խոսքը հարյուր հազարավոր ականների մասին է, որ տեղադրված են Արցախի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում:

Ադրբեջանի նախագահը դժգոհել է, թե «Հայաստանը նման քարտեզներ չի փոխանցել», ինչի հետևանքով պատերազմի ավարտից ի վեր ադրբեջանցի 150 զինվորականներ ու քաղաքացիներ վիրավորում են ստացել կամ մահացել:

Сообщение Ալիևի նпւրբ шկնшրկն ու Հшյшստшնից шկնկшլվող պшտшսխшնը․ Ինչ է սպшսվпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin