>

Պпւտին-Էրդпղան տшնդեմը և զпւգшհեռ իրшկшնпւթյпւնը․ Ակնшրկը պшրզ է

Խաղաղ դարաշրջանի, արժանապատիվ խաղաղության, «ռեւանշ» բառից ամաչող, հումանիտար խնդիրների առաջնայնության վերաբերյալ երեւանյան իշխող ու խորհրդարանական խմբերի երդումներն ու հավաստիացումները չեն փարատում Ալիեւի վախերը։

Եվ դա բնական է՝ Հայաստանի դեմ Ռուսաստանի ու Թուրքիայի նախաձեռնած պատերազմում 25 հազար զոհերի գնով «հաղթանակն» անկանխատեսելի հետեւանքներ կարող էր եւ է ունենալ որոշակի հանգամանքներում։

loading...



Ռեւանշի դեպքում «հայկական ֆաշիզմի գլուխը ջարդելու», «երկաթե բռունցքը» կրկին գործի դնելու Ալիեւի հայտարարությունները հղվում են պուտինյան «եռակողմ հայտարարության վերանայումը ինքնասպանություն կլինի Հայաստանի համար» սպառնալիքին․ Ալիեւը Պուտինի հատկապես կեղտոտ հարցերով խոսնակի դերն է կատարում։





Իսպանական ԷՖԷ գործակալությանը տված հարցազրույցում Բաքվի պարագլուխն ասում է, որ պատրաստ է Փաշինյանի հետ քննարկումների, և «կարծում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ լինել, որ պատերազմն ավարտվել է, այդ էջը թերթված է։ Սա շատ կարևոր է։

Որովհետև մինչ հիմա Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում տեսնում և լսում ենք ռևանշիզմի փորձերն ի ցույց դնող հայտարարություններ, Ադրբեջանին պատկանող տարածքներն ապագայում կրկին վերադարձնելու ծրագրեր մշակելու փորձեր։

Այդ պատճառով, Հայաստանի կառավարության լուրջ մտադրությունները, ոչ միայն խոսքերն ու հայտարարությունները, այլ նաև գործողությունները ցույց կտան պատերազմի ավարտն ու առաջ շարժվելը դեպի խաղաղություն»։


Լուրջ մտադրությունների տակ պետք է հասկանալ պատերազմի արդյունքների ճանաչումը եւ քաղաքական պահանջներից հրաժարվելը՝ Հայաստանի տարածքով միջանցքների տրամադրմամբ եւ հայկական բանակի «վերակառուցմամբ»։

Երեւանից Ալիեւը դրական ազդակներ է ստանում՝ ԱԽ քարտուղարն անկաշկանդ խոսում է միջանցքներից՝ «Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ Դա մեր տրամաբանությանը շատ մոտիկ է», ասել է նա։

«Ռուսաստանի աջակցությամբ բանակի արդիականացման» տակ իրականացվում է ծառայության ժամկետի կրճատումների, զորակոչի աստիճանական վերացման, ՊՆ-ն ու Գլխավոր շտաբը միացնելու եւ այլնի մասին՝ բանակում քրեական աղմկոտ գործերի ուղեկցությամբ եւ ՀՀ-ին ռուսական նորագույն զենք մատակարարելու հարցում Ալիեւին ռուսական կողմից տրված երաշխիքով։



Տեղի է ունենում «հասարակության նախապատրաստումը խաղաղ դարաշրջանին»՝ փողոցներում ու զլմ-ներում ողբի ու հուսալքության տարածումը անցել է պատերազմի թեմաներով նկարահանված հեռուստասերիալների մակարդակ՝ ստորագույն «գաղափարաբանությամբ»։

Ալիեւ-Փաշինյան հեռակա երկխոսությունը հետեւեց Պուտին-Էրդողան Սոչիի հանդիպմանը, որը Հայաստանի դեմ համատեղ գրոհի սաստկացում է նախանշում՝ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու ծրագրերում։

Հայաստանը Մոսկվայի ու Անկարայի համար մնում է «սիներգիայի» գլխավոր աղբյուր ու թատերաբեմ, գոյության խնդիր՝ հայկական կյանքերի ու տարածքների վրա ստեղծված այդ երկրների համար։

Հնարավո՞ր է շրջել իրավիճակը։ Հարցը հանրային այն խմբերին է ուղղված, որոնք չեն խորշում ռեւանշ, կարգավիճակ, հայկական իրավունքներ հասկացություններից։

lragir. am

Сообщение Պпւտին-Էրդпղան տшնդեմը և զпւգшհեռ իրшկшնпւթյпւնը․ Ակնшրկը պшրզ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin