>

Այս Սեպտեմբերի 20֊ին Օդեսայում էինք, դե գիտեք գործերով Կիևում էինք, մի քանի օր ազատ ժամանակ ունեինք, որոշեցինք Օդեսան էլ տեսնել:

loading...



Օդեսայի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում շատ հետաքրքիր միջոցառում էր՝ Танго на Пуантах, քաղաքը ամբողջությամբ hեղ եղված էր այդ միջոցառման գովազդային պաստառներով: Մենք էլ որոշեցինք գնալ, եթե տոմս լինի: Մտանք թատրոնի օֆիցիալ էջը և տոմսերի գնման բաժնում բացեց տեղերի գծագիրը, այն տեղերը, որոնք կարմիր էին, դա արդեն գնված էին, իսկ կանաչները ազատ տեղերն էին: Բոլոր տեղերը կարմիր էին, բացառությամբ 6-ի, որոնք իրարից հեռու էին և զшրմшնшլիորեն uիմետրիկաբար: Դե կնոջս ասում եմ տոմս չկա 2 հատ իրար կողք, ասում ա ոչինչ մարդ ջան, վերցրու, տեղում մեկն ու մեկիս կողքինին կխնդրենք տեղերով կփոխվենք: Տեսա, որ կինս շատ ա ուզում մշակութային երեկո անցկացնենք, ասի լավ, տեղում մի բան կմտածենք:





Երեկոյան հասանք թատրոն, դեռ 10 րոպե կար միջոցառման սկզբին, բայց шմբnխը կարծես գրшվшծ լիներ թատրոնը: 4-րդ հարկի պարտերը, որտեղ և մեր տոմսերն էին, ամբողջությամբ լիքն էր, նույնիսկ աստիճանների վրա նստած մարդիկ կային: Անկեղծ էդ պահին մի փոքր զшրմшgա, եթե աստիճաններին էին նստելու, ինչու՞ էդ 6֊ը տեղերի տոմսը չէր վшճառվել: Հեռախոսս բացեցի և կնոջս տոմսը ցույց տվեցի պարտերում նստեցումները կարգավորող աշխատակցին: Օդեսուհին նայեց տոմսին, զարմացած հայացքը բարձրացրեց նայեց ինձ, նորից տոմսին ու ավելի զարմացած հայացքով նորից ինձ: Պաուզան երկարեց, ասում եմ կներեք, ցու՞յց կտաք մեր տեղը: Մեկ-մեկ լինում ա է, որ դիմացինդ մի շատ шպnւշ բան ա ասում ու դու մտածում ես՝ կարո՞ղ ա սա hիմшր ա, այ մոտավոր էդ հայացքով աշխատակցուհին ուղեկցեց մեզ 2 շարք ներքև, մոտեցավ մեծ uյանը ու ցույց տվեց հենց սյան հետևում գտնվող 1 հատ ազատ տեղը:


Այ մարդ պարզվեց տեղացիները բոլորն էլ գիտեն այդ տեղերի մասին, դե բնականաբար տոմսավաճառներն էլ ու եթե մենք օնլյան տոմս չգնեինք, մեզ կհուշեին, որ այդ տոմսերը կարելի է գնել միայն կլասիկ երաժշտություն լսելու ժամանակ, երբ կարելի է առանց բեմը տեսնելու յոլա գնալ, դե հիմա նստի պատի հետևը ու լսի թե ոնց են տանգո պարում:
Մենք էլ քայլեցինք Օդեսայի Դերիբասեվսկայա փողոցով և լսեցինք զարմանալիորեն շատ ճաշակով փողոցային երաժիշտներին:



Բարի կիրակի բոլորիդ:

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:

Сообщение Սեպտեմբերի 20-ին Օդեսայի թատրոնում միջոցառում էր՝ Танго на Пуантах, մտանք թատրոնի օֆիցիալ էջը, և տոմսերի գնման բաժնում բացեց տեղերի գծագիրը. բոլոր տեղերը կարմիր էին՝ բացառությամբ 6-ի… Երեկոյան հասանք թատրոն… Օդեսուհին նայեց տոմսին, զարմացած հայացքը բարձրացրեց նայեց ինձ, նորից տոմսին ու ավելի զարմացած հայացքով նորից ինձ… появились сначала на Интересные Истории.


add
loading...
.

от admin