>


Կարծում ենք, բոլորի ընտանիքներում էլ սիրում են փխրուն թխվածքաբլիթներ, որոնք ախորժելի են ու բերանում հալվող։ Նման թխվածքը հիանալի լրացում է սուրճի կամ թեյի հետ։

Песочное тесто со сметаной

Ներկայացնում ենք ամենապարզ բաղադրատոմսը, սակայն կարող եք գործի դնել ձեր ֆանտազիան ու ավելացնել սառեցրած հատապտուղներ, շոկոլադե ջնարակ, օգտագործել շագանակագույն շաքարավազ։

loading...









Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 3 բաժակ
  • թթվասեր՝ 200 գ
  • կարագ՝ 100 գ
  • ձու՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 5 ճ․գ․
  • վանիլի շաքար՝ 1 ճ․գ․
  • փխրեցուցիչ՝ 1,5 ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ միասին։


Ձուն հարել շաքարավազի ու վանիլի հետ, այնուհետև ավելացնել հալեցրած կարագը, խառնել, ավելացնել թթվասերը, ևս մի անգամ խառնել։



Խառնուրդի մեջ լցնել ալյուրը և խմոր հունցել։ Այն պիտի լինի էլաստիկ ու չկպչի ձեռքերին։ Խմորը փաթաթել տոպրակով ու 2 ժամով ուղարկել սառնարանը։

Песочное тесто для печенья - рецепт с фото



Սառած խմորը գրտնակել, կտրատել և թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 20 րոպե։

Песочное тесто рецепт с фото пошаговый

Ի դեպ, խմորը կարող եք օգտագործել որպես պիրոգների հիմք։

Песочное печенье: классический и оригинальные рецепты

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin