>

Սերժ Սшրգսյшնը հшստшտեց․ Uկuվnւմ է խnստшցшծը

Մեր պայքարը պետք է լինի ոչ թե մարդկանց մեր կողմը գրավել, այլ մեր պայքարը պետք է լինի` ինչքան շուտ եւ ինչպես ենք կարողանում սրան հեռացնել: Այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում իր կուսակիցների հետ հարցուպատասխանի ժամանակ, գրում է news .am-ը:

loading...




«Ես հիշում եմ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում մի հանդիպում այնտեղ հավաքված երիտասարդների հետ, երբ որ դեռ պոպուլիզմը Հայաստանում չկար եւ ես շատ հանգիստ փորձում էի մարդկանց բացատրել, որ պոպուլիզմը հատկապես կործանարար է այն երկրների համար,





որոնք ունեն անվտանգության խնդիրներ, որոնք դեռւես չունեն շատ հստակ կայացած պետական կառույցներ:

Ասածս ինչ է, որ մենք երբեք պոպուլիստ չենք եղել եւ ես չեմ կարծում, որ մենք այսօր պետք է պոպուլիստական հայտարարություններ անենք,


որովհետեւ Հայաստանի զարգացումը, ավելին ասեմ` ժողովրդավարությունը հակացուցված է էսօրվա իշխանություններին եւ մեր պայքարը պետք է լինի, ոչ թե մարդկանց մեր կողմը գրավել, այլ մեր պայքարը պետք է լինի` ինչքան շուտ եւ ինչպես ենք կարողանում սրան հեռացնել»,-ասաց նա:

Սարգսյանի կարծիքով, Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը իրենց առջեւ միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխություն:

«Այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության: Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել, անկեղծ եմ ասում:



Միգուցե սա ոգեւորիչ չի մեր հատկապես երիտասարդ կուսակցականների համար, բայց մեր երկրի շահը սրանից է բխում: Ես շատ ուրախ կլինեի, որ մեր ստացած տոկոսը երկու անգամ ավելի քիչ լիներ, այլ ընդդիմադիրներ լինեին, բայց մենք չունենայինք այսպիսի կառավարություն, այ մեր մտածելակերպը այդպիսին պետք է լինի:

Ավելի լավ է` մենք լինենք 100 հոգի, բայց հասկանանք, որ 1000 մարդ կա, յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր հետեւում 999 մարտականորեն տրամադրված մարդ կա: Սա է հաղթանակի հասնելու ճանապարհը եւ ոչ թե առավոտից իրիկուն ժողովրդին ինչ-որ բաներ բացատրելը:

Սկզբից մենք ինքներս մեզ պիտի բացատրենք, մենք պիտի համոզված լինենք, մենք պիտի պատրաստ լինենք, այլ դրանից հետո մեր շարքերը դարձնենք 100-ավոր հազարներ», ասաց նա:

Сообщение Սերժ Սшրգսյшնը հшստшտեց․ Uկuվnւմ է խnստшցшծը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin