>


Արդեն վաղուց ընդունված է Ուսուցչի օրը որպես նվեր նրանց ծաղիկներ տանել։ Այդ կերպ աշակերտները արտահայտում են հարգանքն ու երախտագիտությունը իրենց ուսուցիչներին։ Սակայն եթե նախկինում ուսուցիչներին նվիրում էին սեփական այգուց հավաքված ծաղիկներ, ապա հիմա ծնողները նախընտրում են գնել որքան հնարավոր է շքեղ փունջ, որպեսզի իրենց երեխան առանձնանա։

Իսկ ի՞նչ անի ուսուցչուհին, ում միանգամից 3-4 ծաղկեփունջ է ստացել։ Դե հո այդքանը ձեռքով բռնած չի տանի տուն կամ երթուղային չի նստի։ Ստիպված նվիրում է իր կոլեգաներին, ովքեր դասարան չունեն, առնվազն երկու հատը տանում է տուն, իսկ մնացածը․․․ գցում են աղբամանը։

loading...




Իսկ ի՞նչ կզգա աշակերտը, երբ տեսնի, որ սիրելի ուսուցչին իր նվիրած ծաղիկները դպրոցի դիմաց աղբամանի մեջ են․․․






цветы на День учителя




Ուսուցչի օրվա իմաստը կայանում է նրանում, որ երեխաները ցույց տան, թե որքան շնորհակալ են կատարած ամենօրյա բարդ աշխատանքի համար։ Սակայն շատ ծնողներ երեխաներին դաստիրակելու փոխարեն տարեկան մեկ թանկարժեք ծաղկեփունջ են գնում՝ համարելով, որ իրենց առաքելությունն այդքանով սահմանափակված է։



Ծաղիկների փոխարեն ծնողները կարող են կազմակերպել որևէ միջոցառում, որի շրջանակներում երեխաները կարտասանեն, կերգեն, ուրախ օր կպարգևեն ուսուցիչներին։ Հավատացեք, դա նրանց կողմից ավելի գնահատված կլինի։

Какие цветы дарить на день учителя: советы по выбору

Հիշեք, որ ձեր նվիրած մեծ ծաղկեփունջը ուսուցչի համար կարող է խնդիրներ ստեղծել, իսկ հաճելին կվերածվի դժվարությունների։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin