>

Вoeнное oбoзрeние-ն հшստատեց․ Իրանա-ադրբեջանական կոնֆլիկտը նпր թшփ է шռնում

Իրավիճակն իրանա-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. Իրանը «Հայբարի նվաճողները» զորավարժությունների շրջանակում շարունակում է ռազմական տեխնիկա և անձնակազմ մոտեցնել սահմանին:

loading...



Այս մասին գրում է Военное обозрение-ն՝ նշելով, որ Ադրբեջանի և Իրանի սահմանին կարող է ևս մեկ ռազմական հակամարտություն բռնկվել:





Ըստ պարբերականի՝ երկու երկրի միջև հարաբերությունների սրման պաշտոնական պատճառը Գորիս-Կապան ավտոանապարհի երկու հատվածի արգելափակումն է ադրբեջանցի զինվորականների կողմից և իրանցի վարորդներից գումարի գանձումը այդ հատվածներով երթևեկելու համար:

«Ըստ էության, Իրանին իրականում դուր չի գալիս Թուրքիայի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում»,- նկառում է հոդվածագիրը:

2021 թվականի հոկտեմբերի 1-ին Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանարապետության հետ սահմանի շրջանում:


Ինչպես հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կյումերս Հեյդարին, ուսումնավարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանի, ավիացիոն ուժեր, ինչպես նաև ՌԷՊ ստորաբաժանումներ:

Առկա տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններին ներգրավվել են 16-րդ զրահատանկային դիվիզիան, 21-րդ հետևակային դիվիզիան, 64-րդ հետևակային դիվիզիան 164-րդ հետևակային բրիդագի կազմում, ԻՀՊԿ «Աշուրա» 31-րդ դիվիզիան, 65-րդ օդադեսանտային հատուկ նշանակության ջոկատը:



Սահմանին են մոտեցվել Սու-24, F-14 և F-4E կործանիչները, Իլ-76 և Ս-130 տրանսպորտային օդանավերը, ինչպես նաև AH-1 «Կոբրա» և CH-47 ուղղաթիռները:

Ցանկացած պահի, ինչպես գրում է պարբերականը, սահմանին կարող է սադրանք տեղի ունենալ, որը զորավարժությունները կվերածի իրական ռազմական բախման, որում Ադրբեջանի կողմից պարտադիր կներգրավվի Թուրքիան: Ի դեպ, մեկ միջադեպ արդեն գրանցվել է ուսումնավարժանքների ժամանակ.

AH-1 Super Cobra իրանական ուղղաթիռը պատահաբար կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, ինչը հանգեցրել է երեք զինծառայողի մահվան:

Աղբյուրի տվյալներով՝ սկզբում կատարվածը բնութագրվում էր որպես ադրբեջանական սադրանք, սակայն ավելի ուշ Իրանն ընդունել է «բարեկամական կրակը»:

Сообщение Вoeнное oбoзрeние-ն հшստատեց․ Իրանա-ադրբեջանական կոնֆլիկտը նпր թшփ է шռնում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin