>

Կшլшնшվովшծ ՀՀ Պшշտպшնпւթյшն նшխկին նшխшրшր Դшվիթ Տпնпյшնի пւնեցվшծքը

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարագիրը։

Վերջին հայտարարագիրը, որ ներկայացրել է Տոնոյանը՝ Պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականություններն դադարեցնելու հայտարարագիրն է, որը նա ներկայացրել է 2021 թ-ի մարտի 25-ին։

Ով է Դավիթ Տոնոյանը

Տոնոյանը ծնվել է 1967 թ-ի դեկտեմբերի 27, 1967, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ուստ Կամենոգորսկ քաղաքում

loading...



Գործունեություն

1994թ. -Զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ:


1997թ. -Ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:





1998թ.- ից -Զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ:

2004թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:

2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ:

2009թ. – Նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ:

2010թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2010թ. հոկտեմբերի 2 – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:


2017թ. փետրվարի 6 – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

2018թ. մայիսի 11 – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:

2020 նոյեմբերի 20-ին ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։

Կրթություն

1991թ. – Ավարտել է Երևանի պետական համալսարանը:

1997թ. – Ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ



Պարգևներ

ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2005թ.), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2017թ.), ՀՀ ԶՈՒ «Զինանշան» հուշամեդալ (2017թ.), ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ:

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1986 – 1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1992թ.-ից ՀՀ զինված ուժերում է:
1992 – 1994թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում:

2009 թ. դեկտեմբերից պահեստազորի գնդապետ է:

Լեզուների իմացություն

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ունեցվածքը

Տոնոյանը պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականություններն դադարեցնելու հայտարարագում հայտարարագրել է 2019 թ-ին նվիրատվություն ստացած բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարան Նոր Նորք համայնքում, 2004 թ-ին ձեռք բերված 2003 թ-ի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։

Տոնոյանի բանկային հաշվին եղել է 2 մլն 9 հազար դրամ գումար, միաժամանակ նա հայտարարագրել է 3,5 մլն դրամ կանխիկ գումար։

Եկամուտներ բաժնում Տոնոյանը հայտարարագրել է 10 մլն 13 հազար դրամ գումար՝ պաշտպանության նախարարությունից ստացված աշխատավարձև և 1 մլն 799 հազար դրամ ՀՀ ՍոցԱպ պետական հիմնադրամից ստացած կենսաթոշակը։

Сообщение Կшլшնшվորшծ ՀՀ Պшշտպшնпւթյшն նшխկին նшխшրшր Դшվիթ Տпնпյшնի пւնեցվшծքը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin