>

Կարծում ենք, բոլորի ընտանիքներում էլ սիրում են փխրուն թխվածքաբլիթներ, որոնք ախորժելի են ու բերանում հալվող։ Նման թխվածքը հիանալի լրացում է սուրճի կամ թեյի հետ։

Իսկ դпւք փпրձել եք փխրпւն թխվшծքшբլիթի լшվшգпւյն բшղшդրшտпմսը․․․ հшլվում են բերшնում․․․

loading...




Ներկայացնում ենք ամենապարզ բաղադրատոմսը, սակայն կարող եք գործի դնել ձեր ֆանտազիան ու ավելացնել սառեցրած հատապտուղներ, շոկոլադե ջնարակ, օգտագործել շագանակագույն շաքարավազ։





Անհրաժեշտ բաղադրիչներ․

ալյուր՝ 3 բաժակ
թթվասեր՝ 200 գ
կարագ՝ 100 գ
ձու՝ 2 հատ
շաքարավազ՝ 5 ճ․գ․
վանիլի շաքար՝ 1 ճ․գ․
փխրեցուցիչ՝ 1,5 ճ․գ․
Պատրաստման եղանակ․


Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ միասին։

Ձուն հարել շաքարավազի ու վանիլի հետ, այնուհետև ավելացնել հալեցրած կարագը, խառնել, ավելացնել թթվասերը, ևս մի անգամ խառնել։



Խառնուրդի մեջ լցնել ալյուրը և խմոր հունցել։ Այն պիտի լինի էլաստիկ ու չկպչի ձեռքերին։ Խմորը փաթաթել տոպրակով ու 2 ժամով ուղարկել սառնարանը։

Սառած խմորը գրտնակել, կտրատել և թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 20 րոպե։

Ի դեպ, խմորը կարող եք օգտագործել որպես պիրոգների հիմք։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение Իսկ դпւք փпրձել եք փխրпւն թխվшծքшբլիթի լшվшգпւյն բшղшդրшտпմսը․․․ հшլվում են բերшնում․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin