>


Սառը աշնանային երեկոները կարող եք ջերմացնել՝ մտերիմների համար այս համեղ, փքուն ու ախորժելի բիսկվիթը պատրաստելով: Բույրն այնքան անուշ է, որ բոլորին հավաքում է խոհանոցում՝ սեղանի շուրջ: Ու որքան հրաշալի է, որ թխվում է այսպիսի բիսկվիթը առանց մեծ ջանքեր գործադրելու ու երկար ժամանակ տրամադրելու:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 5 հատ
  • ալյուր՝ 350գ
  • շաքարավազ՝ 250գ
  • կիտրոնաթթու՝ 0,5թ.գ.
  • վանիլին՝ 10գ
  • կիվի՝ 2 հատ
  • դեղձ՝ 2 հատ

Պատրաստման եղանակ.

loading...









Որպեսզի փքուն, բարձր բիսկվիթ ստացվի, ձուն ու շաքարավազը պետք է շատ լավ հարել: Ու կարևոր է, որ ձուն լինի սենյակային ջերմաստիճանի:

Հարել առնվազն 10 րոպե՝ հարիչի ցածր արագությամբ: Այնուհետև ավելացնել կիտրոնաթթուն, վանիլինն ու խառնել:

бисквитный пирог с фруктами


Ալյուրը նախապես մաղել: Զգուշորեն լցնել ձվային զանգվածի մեջ: Դա պարտադիր անել գդալով:



Ստացվում է թթվասերի խտության խմոր:

бисквитный пирог с фруктами



Կիվին ու դեղձը կտրատել՝ միջին չափի կտորների: Դրանց փոխարեն կարող եք օգտագործել ցանկացած այլ միրգ:

бисквитный пирог с фруктами

Տապակին ձեթ քսել, լցնել խմորի կեսը: Դասավորել մրգի կտորները, լցնել խմորի մյուս կեսը: Թխել մինչ 180 ℃ նախապես տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե: Պատրաստի բիսկվիթին շաքարի փոշի ցանել ու մատուցել:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin