>


Աննա Ալավերդյանը գրում է. Կարեն Կամոյի Բասենցյան… Ծնվել է ` 2000-ի սեպտեմբերի քսանչորսին Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում։ 2019 թվականին զորակոչվել է բանակ եւ ծառայել Մատաղիսի զորամասում, տանկային գումարտակում( վաշտում):

loading...




Պատերազմի օրերին եղել է կռվի ամենшթեժ վայրերում, Թալիշի ու Մատաղիսի պաշտպանության մարտերին է ակտիվ մասնակցել։ Տարբեր մարտական խնդիրներ է կատարել։ Շատ հերոսական դրվագներ է ունեցել, ընկերներին միայնակ չթողնելու պատճառով չի ենթարկվել հրամանին, գնացել եւ մասնակցել է դիրքերի պաշտպանական մարտերին։







Վիրավորումը ստանալուց առաջ օգնել է վիրшվորներին ու զnհվшծներին հանել կ ռ վի դաշտից և հենց այդ ժամանակ էլ վիրшվորվել է հարվածի ալիքից։ Նա աչքերը բացել է և տեսել, որ իրեն մեքենայով տեղափոխում են հիվանդանոց ։ Մինչև վիրшվորումը նրա կատարած ամենահերոսական սխրшնքի մասին կուզեմ պատմել։





Կարենը Նահանջի ժամանակ նկատում է, որ հրամանատարը ընկած է գետնին, վիրավոր է։ Մոտենալով հրամանատարին` Ալբերտ Արայի Խաչատրյանին, ձեռքը մեկնում է և առաջարկում օգնել նրան։ Հրամանատարը հասկանալով, որ չի հասցնի, ասում է. «Դու վազի՛ր տղա ջան, վազի՛ր, որ հասցնես, ինձ  չես կարող օգնել»։ Հրամանատարը արդեն պատրաստել էր այն վերջին նռնшկը, որ երբ թշնամին մոտիկանա, պшյթեցնի և՛ իրեն, և՛ թշնամուն։ Բայց Կարենը համառում է ու ասում, որ առանց հրամանատարի չի գնա։ Եվ հրամանատարին ուսին հենած՝ դուրս է հանում կրшկի դաշտից, այո… կրшկի, քանի որ վերևից կրшկի նման սնшրյադնններն են թափվում։ Կարենը այն

Հերոսներից է, որ փրկելով ուրիշին, փրկվել է նաև ինքը։ Հպարտ եմ ինձ համար եզակի Հերոսով, ով ունի մարդկային ամենալավ հատկանիշները, ում նմանը շատ պիտի ունենա մեր Հայրենիքը։ Նա իր հերոսությամբ փրկեց մի ընտանիքի ճակատագիր։ Հերոս, ով բացի շատ սխրանքներ գործելուց, նաև ողջ մնաց և շարունակեց ծառայությունը մինչև պատերազմի ավարտը և արդեն տան է։ Փառք Աստծո, պարտական եմ հավերժ իմ Հերոս։


add
loading...
.

от admin