>

«Նпւյն խпսակցпւթյունն пւնեցել եմ և Բшկո Սահшկյանի, և Արկшդի Ղուկшսյանի հետ»․ Քпչարյանը հшստшտեց լпւրը

44-oրյա պատերազմի առաջին օրերին լուրջ առաջարկներ եմ ունեցել, թե ինչ պետք է անել պատերազմում բեկում մտցնելու համար։

Երրորդ թե չորրորդ օրը հանդիպել եմ ՀՅԴ բյուրոյի անդամների հետ, իրենց ասել եմ, որ եթե այսպես գնա, մենք ամեն ինչ կորցնելու ենք, այսպես չեն պատերազմում։

loading...




Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։





«Նույն խոսակցությունն ունեցել եմ և Բակո Սահակյանի, և Արկադի Ղուկասյանի հետ։ Իմ առաջարկը եղել է միասին հավաքվել, քանի որ կոնկրետ առաջարկներ ունեմ և պետք է բեկում մտցնել այս պատերազմի մեջ։

Ամեն ինչ արել են՝ չլսելու համար։ Այս ամենը նորմալ բացատրություն չունի»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին ու մասնավորապես ՀՀ վարչապետ Փաշինյանի այն  հայտարարությանը, թե Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական որևէ դավադրության մեջ, Քոչարյանն ասաց․

«Չեմ կարող գնահատել, թե հակաիրանական որևէ գործընթացում Հայաստանի իշխանությունն այս պահին ներքաշված է, թե ոչ, բայց մի բան ակնհայտ է, որ այս իշխանությունն անընդհատ ներքաշված է ինչ-որ բաների մեջ։


Այս ինչ-որ բաները շատ քիչ առնչություն ունենեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հետ ։Այս իշխանություններն իրենց այնպես են պահել, որ կա հետևյալ վստահությունը. «սրանց քթից բռնած միշտ կարելի է տանել այստեղ-այնտեղ, ներքաշել տարբեր գործընթացների մեջ»։ Այդ պատճառով է, որ իրանական կողմի մոտ չկա վստահություն, որ այս իշխանությունը հերթական անգամ չի ներքաշվել ինչ-որ գործընթացի մեջ»։

«Բայց որ Իրանի նկատմամբ կա ԱՄՆ-ի կողմից մեկուսացնելու ջանքեր, բոլորս գիտենք։ Արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական գործընթացների մեջ շատ դեպքում ընկալումն ավելի կարևոր է։ Ընկալումն է բերում գործողությունների՝ ուղղված քո երկրի դեմ։

Գնահատումն արդեն հետո է լինում։ Ընկալումը ձևավորում է որոշակի քաղաքական գիծ, և շատ վատ է, եթե այդ ընկալումն այսօր իրանական կողմն ունի, և մեկ հայտարարությամբ դու այդ ընկալումը չես վերացնելու։ Ընկալումը ձևավորվել է վերջին երեք տարվա ընթացքում»,- հավելեց նա։



ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում է՝ պատերազմի ժամանակ բանակին մենակ են թողել, փորձելու են ամբողջ մեղքը բարդել բանակի վրա, գեներալների վրա․ «Ի դեպ, սա այն դեպքը չէ, որ ես ոգևորված եմ բանակի գործողություններով, բայց կրկնեմ՝ պատերազմում է երկիրը, բանակին մենակ են թողել այս պատերազմում»։

Ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ պետք է հասկանալ, թե այս ֆունդամենտալ սխալ որոշումներն ում կողմից են կայացվել։

«Եթե նախաձեռնողը եղել է բանակը, Գլխավոր շտաբը, մեր գեներալիտետը, ապա դա մեկ հարց է, եթե այդ որոշումները կայացվել է կառավարության կողմից, վարչապետի կողմից, դա մեկ ուրիշ հարց է, բայց հիմա ես էլ եմ տեսնում՝ փորձ է արվում ստեղծել մի ֆոն, որ կոռումպացված, թալանչի գեներալների գործունեության արդյունք է այս պատերազմում պարտվելը», – ասաց նախագահը։

Նրա խոսքով՝ երբ որ իշխանությունը «հողեր հանձնելու» ժամանակ տարբեր պարգևներ էր հանձնում մարդկանց, չէի՞ն մտածում այդ մասին։

«Պետք է գեներալները սկսեն խոսել, պատմեն ճշմարտությունը, հակառակ դեպքում, ամբողջ մեղքը կախվելու է իրենց վզին», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 

 


add
loading...
.

от admin