>

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշած «խաղաղության դարաշրջան» բացելու մասին հայտարարությանը։


«Ուղղակի հարց է առաջանում՝ լու՞րջ, իսկ դու ո՞վ ես, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելուց ու նման նպատակներ հետապնդելու ժամանակ», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։





loading...



Նրա խոսքով՝ ամենից զավեշտալին այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ նստած չէ, այսօր նա բանակցային սեղանի վրա է․ «Քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցությամբ, դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես»։

Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող «խաղաղության դարաշրջան» բացել տարածաշրջանում, եթե չի կարողանում խաղաղության դարաշրջան հաստատել սեփական երկրում։


«Ընդհանրապես, ծնկների վրա կանգնած բանակցելն ուղղակի հարմար չէ, չոքած մարդն ուղղակի հոգնում է, չի ստացվելու, դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ», – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։



Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը

The post ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես․ Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին appeared first on Amnew.site | լրատվական կայք.


add
loading...
.

от admin