>


Հենց որ մեզ մոտ ի հայտ են գալիս մրսածության նշաններ, շտապում ենք դեղատուն՝ դեղեր, օշարակներ գնելու: Ու ուզում ենք ամբողջը միանգամից օգտագործել, որպեսզի շուտ լավանանք: Սակայն անգամ եթե մրսածությունը նահանջում է, դեղորայքային բուժումը թողնում է բացասական հետևանքներ:

Ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ցանկալի է բուժվել բնական միջոցներով, հատկապես եթե խոսքը գնում է սովորական մրսածության մասին:

лечение простуды

loading...









Մեր կողմից առաջարկվող երկու բնական թեյերը կօգնեն կարգավորել մարմնի ջերմությունը, ազատվել միկրոբներից, վերականգնել շնչուղիների անցանելիությունը, նվազեցնել մկանների ու հոդերի ցավը, նաև ամրացնել անոթները:

Կիտրոնով, ծիտրոնով ու կոճապղպեղով թեյ

чай с имбирем



  • 40գ կոճապղպեղ
  • 4 կտոր կիտրոն
  • 1 ճյուղ ծիտրոն
  • 0,4լ եռման ջուր
  • 2թ.գ. մեղր

Սկզբում կիտրոնի, մաքրած կոճապղպեղի ու ծիտրոնի վրա եռման ջուր լցնել:


Թրմել 10 րոպե:

Ավելացնել մեղրը ու խմել:



Մասուրով թեյ

чай с шиповником

  • 3թ.գ. մանրացրած մասուր
  • 0,5լ եռման ջուր
  • 2թ.գ. մեղր

Մանրացրած մասուրը լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուրը: Թրմել ամբողջ գիշեր:

Առավոտյան քամել: Ավելացնել մեղրն ու խմել:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin