>

Ուշшգրшվ լпւրեր ենք ստшնпւմ հшրևшն Վրшստшնից

Վրաստանի 11 քաղաքներում, ըստ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների,

loading...




Վրաստանի էքս նախագահին սատարող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը գլխավորում է Վրաստանի ՏԻՄ սակրեբուլոյի՝ շրջանային խորհուրդների պատգամավորների և 64 քաղաքապետերի ընտրությունները:





ՄԱՇ-ն առաջատար է Բաթումում, Զուգդիդիում, Ցխալտուբոյում, Դմանիսիում, Գարդաբանիում, Ռուսթավիում, Թելավիում, Ծալենջիխայում, Խուլոյում, Սենակիում և Ախմետայում: Այն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և համախոհները հիմնել էին 2001-ին։

Մինչ 2012 թվականը ՄԱՇ-ը կառավարող կուսակցություն էր, իսկ 2012 թվականին կորցրել է դիրքերը, դառնալով ընդդիմադիր դաշինք՝ Սաակաշվիլիի հեռացմամբ։


Մյուս 53 շրջաններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է առաջին տեղում։
Ընդհանուր առմամբ` ընտրություններին մասնակցել է 43 կուսակցություն:

Ըստ ԿԸՀ-ի` ընտրատեղամասերի փակման պահին մասնակցությունը կազմել է 51,92%:

«Սամցխե-Ջավախք» վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի շարք քաղաքներում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, Բաթումում, Քութայիսիում, Փոթիում, կարծես թե լինելու է երկրորդ փուլ։ Ի դեպ, Քութայիսիում ընդդիմությունն ավելի շատ ձայն է ստացել, քան կառավարող ուժը։



Հարցին` հայ համայնքն ընդդիմությա՞ն, թե՞ կառավարող ուժին է ձայն տվել, Էդուարդ Այվազյանն ասաց․

«Թբիլիսիի հայության մասով շատ տեղեկություններ չունեմ, չեմ կարծում, որ կազմակերպված ձևով այս կամ այն ուժին են ձայն տվել, ինչ վերաբերում է Սամխցխե Ջավախքի տարածաշրջանին, ապա այստեղ հիմնականում աջակցում են իշխող ուժերին։

Այսինքն՝ տրադիցիոն, հայերը միշտ աջակցել են այն ուժերին, որոնք իշխանության գլուխ են։ Դա եղել է ինչպես Էդուարդ Շևարդնաձեի, Միխայիլ Սաակաշվիլիի օրոք, այնպես էլ հիմա։ Բայց դա չի նշանակում, թե ազգային փոքրամասնությունները գոհ և երջանիկ են և ոչ մի խնդիր չունեն»։

Сообщение Ուշшգրшվ լпւրեր ենք ստшնпւմ հшրևшն Վրшստшնից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin