>


Ամուսնուս ծնողները, քույրն ու եղբայրը բոլոր տոներին մեր տուն են գալիս: Դա նրանց համար ավանդույթ է դարձել: Այսինքն ես միայնակ պատրաստում եմ, հետո լվանում, հավաքում ու մաքրում: Վերջին Նոր տարուն ասացի, որ այլևս չեմ անելու ողջ աշխատանքը, ու ամուսնուս բարեկամներին դա այնքան էլ դուր չեկավ:

Մի քանի ամիս լուռ էին, ու ահա 3 շաբաթից սկեսուրիս ծննդյան օրն է, ու նրանք որոշեցին վերականգնել հին բարի ավանդույթները:

loading...




Երեկ զանգել էր սկեսուրս, որ հիշեցներ իր ծննդյան տարեդարձի մասին: Նաև տեղյակ պահեց, որ բոլոր հյուրերին ասել է՝ մեր տանը հավաքվել:






Ինձ իհարկե դուր եչկավ «նման շահավետ առաջարկը», ու դրա համար էլ մի քանի խորհուրդ տվեցի՝ թե ինչպես կարելի է այլ եղանակով նշել:




Երեկոյան զանգեց տալս, սկսեց մեղադրել ինձ նրանում, որ ես վատ հարս եմ, եթե չեմ ուզում կազմակերպել սկեսուրիս ծննդյան օրը: Ես էլ պատասխանեցի, որ եթե շատ է անհանգստանում, թող ինքը առևտուր անի, իր տուն կանչի բոլորին, եփի, դնի, հավաքի… Ինչին սիրող դուստրը պատասխանեց, որ իրեն հարմար չէ, բացի այդ, նա չի կարողանում իմ պես համեղ պատրաստել:



Առաջարկեցի նաև բոլորս միասին գումար դնենք ու հավաքվենք ռեստորանում, բայց տալիս դա էլ դուր չեկավ: Նրանց պետք է, որ ամեն ինչ մենք անենք. և ծախսերը հոգանք, և գործ անենք:

Свекровь попросила приготовить обед к приезду её старшего сына. А я отказалась. | Записки молодой невестки | Яндекс Дзен

Երբ պատմեցի ամուսնուս կատարվածի մասին, նա լուրջ խոսեց քրոջ ու մոր հետ: Հիշեցրեց, որ ես էլ եմ աշխատում, երկու փոքր երեխա ունեմ, ու մենք ի վիճակի չենք խնջույքներ կազմակերպել:

Չգիտեմ, թե հետագայում ինչպես կդասավորվի մեր շփումը, բայց վստահ եմ, որ ճիշտ ենք վարվել:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin