>


Ամուսնալուծվելուց հետո շատ բան իր տեղն է ընկնում: Միայն թե ժամանակը հնարավոր չէ հետ բերել: Բաժանված կանայք՝ ավարտելով ամուսնալուծվելու հետ կապված պրոցեսները, սկսում են տարբեր եզրակացություններ անել:

Այսպիսով, ինչի համար են նրանք զղջում:

источник фото: https://pixabay.com

loading...









Շտապել է ամուսնանալիս

Որոշ կանայք՝ գիտակցելով, թե անցյալում ինչպես են ապրել, հասկանում են, որ շտապել են ամուսնանալու որոշում կայացնելիս, այսինքն ընտրել են սխալ մարդու: Իրականում հանրությունը, ընտանիքը շատ են ճնշում աղջիկներին՝ կարծես ստիպելով արագ կողմնորոշվել ու ամուսնանալ:  «Արդեն ժամանակ է, ու՞մ ես սպասում», «Երեխա չես հասցնի ունենալ», «Տունը կմնաս», «Ես քո տարիքում արդեն 4 երեխա ունեի» և այլն:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ աղջիկները շտապում են ամուսնանալ, իսկ արդյունքում կամ դժբախտ ապրում են կամ էլ բաժանվում:

Չափից շատ պարտականություններ է իր վրա վերցրել




Ամուսնանալուց հետո կանայք ձգտում են լինել կատարյալ. անթերի մայր, անթերի կին, անփոխարինելի աշխատակից…

Նրանք այդ ամենը բարձում են սեփական ուսերին, ու արդյունքում հոգնում ամեն ինչից: Ամուսնալուծված կանայք հաճախ են զղջում, որ ժամանակին ամուսնու հետ չեն կիսել բոլոր հոգսերը:



Երկար ժամանակ հանդուրժել է ստորացումներ

источник фото: https://pixabay.com

Այո, ցավոք, նման երևույթը հազվադեպ չէ: Հաճախ տղամարդիկ իրենց կանանց մանիպուլյացիայի են ենթարկում, ստորացնում, վիրավորում ու նաև կարող են ձեռք բարձրացնել:

Կորցրել է հարգանքը ինքն իր հանդեպ

Երբեմն կանայք այնքան են տարվում օջախը վառ պահող կնոջ դերը ստանձնելով, որ կորցնում են իրենք իրենց: Դա ի հայտ է գալիս ցածր ինքնագնահատականի միջոցով: Բացի այդ, նման դեպքերում կանայք սեփական «ես»-ը մղում են երկրորդ, երրորդ պլան:


add
loading...
.

от admin