>

Երկար մտածում էի՝ ոնց անեմ, որ խրախուսեմ մարդկանց բիզնես-ինքնակրթությունը, քանի որ ես համոզված եմ, դա հենց այն է, ինչի կարիքը ունի մեր երկիրը:

loading...




Մի հիանալի բան անցավ մտքովս:
Ես 100.000 դրամ կվճարեմ այն երիտասարդ սկսնակ գործարարին (գործարարուհուն), որը այս պահից սկսած առաջիկա 15 օրվա ընթացքում առաջինը կկարդա (կլսի) ներքևում նշածս 4 գրքերը բիզնեսի մասին: Հաղթող կհամարվի այն մասնակիցը, որը կարդալուց հետո յուրաքանչյուր գրքի մասին կպատասխանի իմ հարցերին: Հարցերն այնպիսին են լինելու, որ պատասխանելու համար պետք է ո՛չ միայն ամբողջությամբ կարդալ բոլոր գրքերը, այլ նաև յուրացնել բովանդակությունը:
Մրցույթի պայմանները՝ մասնակիցները պիտի լինեն մինչև 30 տարեկան, սկսնակ գործարար-գործարարուհի (թեկուզ փոքր, բայց պիտի գոյություն ունեցող բիզնես լինի, բիզնեսով զբաղվելու մտադրությունը hե րիք չի), ապրել Հայաստանում, ունենալ սովորելու ու կատարելագործվելու ծարավ և բանկային հաշվեհամար:





Դպրոցի դասերից փшխшծ, դասերը հնարավորինս չսովորած և համալսարանը կիսատ թողած լինելը խրախուսվում է: Այս էջի ֆրենդ կամ ֆոլոուեր լինելը պшրտшդիր չէ: Խնդրում եմ ուղարկել այս ստատուսը ձեր ծանոթ երիտասարդ սկսնակ գործարար-գործարարուհիներին:
Կարդալ-յուրացնելուց հետո գրեք ինձ: Նախ կզանգեմ ինձ առաջինը գրած մասնակցին, գրքերի մասին մի քանի հարց կտամ, եթե հարցերին պատասխանեց և ապացուցեց, որ իրոք գրքերը կարդացել է՝ կհամարվի հաղթող, կներկայացնի բանկի հաշիվ և մեկ օրվա ընթացքում կստանա 100.000 դրամ: Եթե հարցերին չպատասխանեց, կզանգեմ ինձ գրած հաջորդ մասնակցին և այդպես շարունակ, մինչև հաղթողը պարզվի: Մրցույթի ավարտից հետո իմ էջի վրա կհրապարակեմ հաղթողի անունը (նախապես համաձայնեցնելով իր հետ) և փոխանցման չեկը: Գրքերը կարող եք կարդալ հայերեն (եթե թարգմանություն կա), անգլերեն կամ այլ լեզուներով՝ նշանակություն չունի:


Ահա գրքերի ցուցակը
1. Ռոբերտ Կիյոսակի. «Փողի հոսքի կվադրանտը» օրիգինալ լեզուն՝ անգլերեն Robert kiyosaki «Cashflow quadrant» ռուս.թարգմ. Роберт Кийосаки – Квадрант денежного потока.
2. Դեն Քենեդի «Կոպիտ մենեջմենթ», օրիգինալ լեզուն՝ անգլերեն dan kennedy ruthless management, ռուս. Թարգմ. Дэн Кеннеди. Жесткий менеджмент
3. Բոդո Շեֆեր, ճանապարհ դեպի ֆինանսական ազատություն, Օրիգինալ լեզուն՝ Գերմաներեն, Bodo schäfer. «Der weg zur finanziellen freiheit», ռուսերեն թարգմ. Бодо Шефер. ПУТЬ К ФИНАНСОВОЙ СВОБОДЕ:
4. Ռոբերտ Կիյոսակի. «Այն, ինչ պետք է իմանալ բիզնես սկսելուց առաջ» օրիգինալ լեզուն՝ անգլերեն. Robert kiyosaki «Before You Quit Your Job» ռուս. Թարգմ. Роберт Кийосаки, Прежде чем начать свой бизнес



Գրքերի մեծ մասի ռուսերեն ու անգլերեն աուդիո և տեքստային տարբերակները յություբում կամ այլ սայտերում կա, հեշտությամբ կգտնեք: Մաղթում եմ ձեզ հաճելի ընթերցանություն, իսկ Հայաստանին՝ բազմաթիվ գրագետ գործարարներ:

Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:

Сообщение 100 հազար դրամ մրցանակ այս 4 գրքերը կարդացողին. Նարեկ Սարգսյանի ուշագրավ գրառումը появились сначала на Интересные Истории.


add
loading...
.

от admin