>

Մшրդ չпքшծ հпգնпւմ է, չի կшրпղ ծնկ-ների վրш․ ․ Քпչшրյшնը՝ Փшշինյшնին

Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը պատերազմում պարտվել է, իսկ Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանը հաղթել է։

loading...




Սա առաջին դեպքն է հետխորհրդային տարածքում, երբ այլ պետություն ուղղակի մասնակցում է ռազմական գործողությունների։ Մինչ այդ բոլորը խուսափում էին նման գործողություններից՝ Ռուսաստանին չնյարդայնացնելու համար։





Հասկանում էին, որ կոշտ արձագանք կլինի և ուղղակի այդ քայլին չէին գնում։ Դժվար է ասել, թե ինչ հետևանքներ է սա ունենալու: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանը որպես գործոն կամ դադարել է գոյություն ունենալ, կամ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը։ Ռուսաստանն իր քաղաքականության մեջ այս ամենը հաշվի է առնելու։ Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում աճել է, և Ռուսաստանը չի կարող այս հանգամանքի հետ հաշվի չնստել։


Ադրբեջանն ավելի քիչ է փորձելու բալանսավորել իր հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ ի օգուտ Թուրքիայի։ Դեպի Թուրքիան ասիմետրիան ակնհայտ ավելանալու է։ Այս 7-8 զորավարժությունները այս վերլուծության օգտին են խոսում։



Հիմա խոսում ենք տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին։ Լու՞րջ, իսկ դու ո՞վ ես։ Դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում նման նպատակներ հնչեցնելու ժամանակ»,- ասաց Քոչարյանը՝ ընգծելով,որ Հարավային Կովկասում լուրջ գործընթացներ են ընթանում, որոնք մեր օգտին չեն։

«Ծնկների վրա բանակցելն ուղղակի հարմար չէ, մարդ չոքած հոգնում է, չի ստացվելու։ Դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ»,- ասաց Քոչարյանը՝ նկատի ունենալով Փաշինյանին։

 

Сообщение Մшրդ չпքшծ հпգնпւմ է, չի կшրпղ ծնկ-ների վրш․ ․ Քпչшրյшնը՝ Փшշինյшնին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin