>


Ողջույն, այսօր ուզում եմ խոսել ինձ համար մի շատ ցավոտ թեմայի շուրջ: Այս պարզ ճշմարտությունը իմացա միայն մեծ տարիքում, երբ արդեն որևէ բան ուղղելու հնարավորություն չունեմ: 

Ցանկանում եմ այս մասին պատմել բոլորին, որ ոչ մեկ չկրկնի իմ սխալները ու չընկնի իմ օրին:

Վերջապես հասկացա, թե ինչպես ստացվեց, որ 70 տարեկանում դարձա լքված միայնակ մարդ: Հարազատ երեխաներս արդեն 10 տարի է, ինչ չեն շփվում հետս, իսկ թոռնիկներս առհասարակ չգիտեն, իմ գոյության մասին: Ինչու՞ նման բան եղավ:

loading...








Ես միշտ իմ երեխաներին համարել եմ անխելք «ճուտիկներ»: Փորձում էի նրանց սովորեցնել ամեն ինչ, օգնել կանգնել ճիշտ ուղու վրա, պատմել, թե որն է սխալ… Եթե երեխաներիս մոտ ինչ-որ բան րէր ստացվում, ընդգծում էի նրանց անհաջողությունները՝ կրկնելով իմ սիրելի արտահայտությունը «Ես քեզ ասում էի, չէ՞… եթե լսեիր մորդ, այսպես չէր լինի»:

Ես միշտ «քիթս խոթում էի» նրանց անձնական գործերի մեջ: Ինձ թվում էր, որ երեխաներս առանց ինձ ոչինչ չեն կարողանա անել: Ես կարող էի անգամ նրանց կոպիտ նկատողություն անել հյուրերի ու բարեկամների ներկայությամբ:



Աստիճանաբար երեխաներս սկսեցին հեռանալ, իսկ հիմա մենք դարձել ենք օտար: Ես կողմնակի մարդկանցից եմ իմացել, որ թոռնուհի եմ ունեցել…


Тюменские врачи спасли жизнь пожилой женщины в неординарной ситуации | Уральский меридиан

Մի քանի անգամ փորձել եմ վերականգնել նրանց հետ շփումը, բայց երեխաներս ասացին.



-Եթե մենք հիմար ու տգետ ենք, ավելի լավ է խելացիների հետ շփվիր: Մենք քո ինչի՞ն ենք պետք:

Հիմա հասկանում եմ, որ սխալ էի: Երեխաներին միշտ պետք է վերաբերվել որպես լիարժեք մարդկանց: Նրանց պետք է մայրիկ, ով կլսի, կհասկանա, կաջակցի, համեղ թխվածք կպատրաստի ու տաք թեյ կտա:

Я не жалуюсь, просто очень обидно, когда «старая бабка» уже не входит в праздничные планы своих детей и внуков - Интернет странник

ՉԻ ԿԱՐԵԼԻ միջամտել երեխաների անձնական հարցերին: Նրանք իրավունք ունեն որոշելու, թե ինչպես են ուզում ապրել սեփական կյանքը: Ու ինչ իմաստ ունի իմ խելացի լինելը, եթե այսօրվա դրությամբ միայնակ եմ… Արդյո՞ք խելացի եմ…

Գնահատեք ձեր երեխաներին, այլապես ծերության օրոք կմնաք միայնակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin