>

Աղը գլխացավի դեպքում

Ասում են, որ գլխացավին ոչ մի կերպ հնարավոր չէ դիմանալ. Այդ պատճառով նման խնդրի դեպքում անմիջապես  վազում ենք դեղատուն՝ որևէ ցավազրկող ձեռք բերելու համար: Ցավոք, բոլոր արդյունավետ դեղերը բուժում են մի օրգանը, և միևնույն ժամանակ վնասում մյուսին:




Քոչարյանի զոհերը

Մենք ցանկանում ենք կիսվել ձեզ հետ մի հիանալի ժողովրդական միջոցով, որը կազատի  ձեզ գլխացավից՝ առանց վնասելու մյուս օրգանները: Դրա համար ձեզ պետք կգա հետևյալ բաղադրիչները:




Աղի կոմպրես գլխացավի դեպքում

Հարկավոր է

  • Թանզիֆից վիրակապ (կարելի է վերցնել նաև երկար սրբիչ)
  • Աղ
  • Ջուր

Ինչպես անել կոմպրեսը


Սկզբում վերցրեք թանզիֆը, ծալեք այն 8 շերտ(վիրակապը պետք է լինի երկար, որպեսզի կարողանաք փաթաթել այն գլխին և լայն, որպեսզի ամբողջովին ծածկի ճակատը):

Տաքացրեք 250 մլ ջուր մինչև 60–70 աստիճան, այնուհետև լուծեք նրա մեջ 2թ/գ աղ: Այսպես դուք կստանաք աղային լուծույթ (8 %).


Թրջեք թանզիֆը լուծույթի մեջ և լավ քամեք: Այնուհետև մի փոքր հովացրեք և փաթաթեք գլխինծածկելով ճակատը, ականջները և ծոծրակը:

Արդեն մի քանի րոպեից դուք կզգաք, որ գլխացավ այլև չկա: Պառկեք առանց թանզիֆը հանելու ևս 10-15 րոպե: Լվացվեք տաք ջրով և ապրեք առանց գլխացավի:

Կարծում ենք, այս միջոցը դուք նույնպես կհավանեք: սակայն եթե ձեզ շարունակ անհանգստացնում են գլխացավերը, ապա անհապաղ դիմեք բժշկի:

Աղբյուր՝ Hayinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->