>

Չի անցնում մեկ շաբաթ, որտեղ չլինի գեթ մեկ քաղաքական իրադարձություն, որը լրացուցիչ ապացույց չհանդիսանա այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տրվելիք կամ արդեն իսկ տրված խոստումները կյանքի կոչել, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով հայկական օդային տարածքով Ադրբեջանի իրականացրած թռիչքներին։

«Երբ ասում ենք, որ փաստացի ՀՀ-ն դարձել է այս տարածաշրջանում ուղղակի վարչատարածքային միավոր և ոչ թե սուբյեկտ, մեզ ասում են՝ մի չափազանցրեք», — ասաց Մկրտչյանը։

loading...




Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը Իրանի դեմ որևէ դավադրության չի մասնակցելու, պատգամավորն ասաց.





«Փաստորեն, մենք այնտեղ ենք հասել հարևանների և բարեկամների հետ հարաբերություններում, որ ստիպված իրենց երաշխիքնե՞ր ենք տալիս Նիկոլ Փաշինյանի խոսքերով։ Սա նրա մասին է խոսում, թե ինքը ուր է հասցրել մեր ռազմական և հարևանային հարաբերությունները», — ասաց Աննա Մկրտչյանը։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը դրսի բոլոր խաղացողներին տվել է տարբեր տեսակի խոստումներ. «Տպավորություն է, որ յուրաքանչյուրն իր մասով սպասում է այդ խոստումների իրականացմանը»։


Հարցին, թե ինչու է հայկական կողմն այդքան հեշտությամբ համաձայնում Ադրբեջանի ցանկացած պահանջի, պատգամավորը պատասխանեց.



«2018 թվականից ուզում էի հասկանալ, թե այդ սերն ու թավիշն ում է ուղղված, որովհետև երբ նայում ես մեր քաղաքական իրականությանը, ապա այստեղ ատելության գեներացումը, սևերը, սպիտակկները, հները, նորերը, ակնհայտ էր, որ սերն ու հանդուրժողականությանը մեր հասարակության համար չէ ասված։ Հիմա Նիկոլին ու իր թիմին նայելով հասկանում եմ, որ այդ հանդուրժողականությունն ու սերն ուղղված են մեր թշնամիներին»։

Աղբյուրը

The post Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տրվելիք կամ արդեն իսկ տրված խոստումները կյանքի կոչել. Աննա Մկրտչյան appeared first on Amnew.site | լրատվական կայք.


add
loading...
.

от admin