>

Նիկпլ Փшշինյшնը՝ «Լելե-Թեփե оպերшցիա»-ի մшսին․ Ինչ էր կшտшրվել իրшկшնпւմ

44-օրյա պատերազմի ժամանակ «Լելե-Թեփե օպերացիա» հասկացություն ընդհանրապես չի եղել,

loading...




այդ հետո է մտել պրոպագանդիստական առումով՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին:





«Դա կատարյալ անհեթեթություն է, այդպիսի խոսակցություն չի եղել և չէր էլ կարող լինել:


Հրավիրել եմ խորհրդակցություն, լսել մարդկանց կարծիքները, թե ինչ կարելի է անել իրադրությունը փոխելու համար, հնչել են առաջարկներ, որից հետո խնդրել, հանձնարարել եմ՝ զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում:

Զինվորականները քննարկել ու կայացրել են որոշում, ինձ զեկուցել են կայացրած որոշման ընթացքի մասին»,- նշել է նա:



Փաշինյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 7-ին զինադադար կնքելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց Ադրբեջանն այդպես էլ չի կատարել իր պայմանավորվածությունները:

«Լելե-Թեփե հասկացություն… Դա ձեր մտացածին, քարոզչական հնարքներն են, որոնց սնանկությունն ընտրությունների արդյունքներով երևաց»,- նշեց վարչապետը:

Сообщение Նիկпլ Փшշինյшնը՝ «Լելե-Թեփե оպերшցիա»-ի մшսին․ Ինչ էր կшտшրվել իրшկшնпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin