>

ՀՀ ԱԽ քшրտուղшրը հրшպարшկեց Հшյաստшնի пրпշпւմը

Միջանցքի հարց երբեք չի քննարկվել, չի քննարվում և չի քննարկվելու, այս թեման այլևս փակված է,

loading...




այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։





Հարցին, թե որևէ մեկի վերահսկողությամբ Հայաստանի տարածքով ճանապարհ չի՞ տրվելու, Գրիգորյանն այսպես արձագանքեց․

– «Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այսինքն՝ Հայաստանի ամբողջ տարածքը վերահսկելու է Հայաստանի Հանրապետությունը»։


Ադրբեջանը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս հայտարարել է,

որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։

«Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգը լայն տարածաշրջանային կոնտեքստ ունի»



Առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները. «Այս պահին օրակարգում վարչապետի այցն է Մոսկվա և նախագահ Պուտինի հետ հանդիպումը»:

Գրիգորյանի խոսքով՝ հիմնականում «քննարկվելու է հայ-ռուսական օրակարգը, որը նաև լայն տարածաշրջանային կոնտեքստ ունի»։

Հանդիպման ժամկետները մոտավոր հստակեցված են, բայց այդ մասին, ըստ ԱԽ քարտուղարի, պաշտոնական հայտարարություն կլինի։

Сообщение ՀՀ ԱԽ քшրտուղшրը հրшպարшկեց Հшյաստшնի пրпշпւմը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin