>


Տատիկս արդեն 80 տարեկան է, բայց նա մինչ օրս կարող է օրինակ ծառայել անգամ երիտասարդ աղջիկների համար: Լինելով այս տարիքում՝ նա ամեն օր շպարվում է, հարդարվում, օծանելիք օգտագործում: Շատ ակտիվ է, ունի իր հողամասը, որտեղ անցկացնում է տարված մեծ մասը. մշակում է հողը, ցանում, հավաքում:






loading...



Տատիկիս հասակը մոտ 1.65 սմ է, ու նա հիմա էլ ունի անթերի կազմվածք: Ու նա ամբողջ կյանքում հետևել է 3 կարևոր կանոնների, որոնց շնորհիվ միշտ հպարտացել է սեփական կազմվածքով:






  • Սնվել պետք է միայն այն ժամանակ, երբ իսկապես քաղցած ես, ունես քաղցի զգացում: Ոչ թե օրական 3 անգամ, 5 անգամ, այլ երբ քաղցած լինես: Եթե չես ուզում ուտել, պետք չէ օրգանիզմը բռնության ենթարկել: Պետք չէ նստել սեղանի մոտ, եթե քաղցի զգացում չունես: Օրական 3 անգամ ուտել միայն նրա համար, որ այդպես է ընդունված, չի կարելի:
  • Պետք է ընտրել ոչ միայն համեղ, այլև օգտակար սնունդ: Տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է, ու սննդակարգում պիտի գերակշռեն վիտամիններով հարուստ մթերքները: Եթե անգամ չեք սիրում գազար, միևնույնն է ավելացրեք այն ուտեստներին կամ հետաքրքիր աղցաններ պատրաստեք:

Фото: "самая красивая бабушка-модель" из России покорила Instagram | Шоу-бизнес | 19.02.2020 | РЕН ТВ

  • Առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու համար պետք է սնվել մեր նախնիների պես: Չարժե չարաշահել երշիկեղենը մայոնեզը, ապխտած մթերքը: Քաղցրավենիք ես ուզում, չիր կեր, հիանալի տարբերակ է:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin