>

«Արթուրն արդեն Ստեփանակերտում է և քիչ անց կտեղափոխվի Երևան». Զոհրաբյան

loading...



ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է






«Այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստան է վերադարձվում օգոստոսի 22-ին Արցախի հանրապետության տարածքը պատահաբար հատած, ադրբեջանական կողմում հայտնված ու գերեվարված զինծառայող, 1989 թվականին ծնված Արթուր Բորիսի Դավիդյանը։



Այս պահին Արթուրն արդեն Ստեփանակերտում է եւ քիչ անց կտեղափոխվի Երեւան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Արթուրը հենց նոր խոսել է հարազատների հետ ու չեմ կարող փոխանցել այն ուրախությունն ու երջանկությունը, որ պատմեցին ինձ Արթուրի հարատազները, երբ լսել են իրենց որդու ձայնը։Մի քանի ժամից Արթուրի հարազատները կգրկեն իրենց որդուն։ Ես շատ եմ ուզում, որ ամեն օր մենք ահա այսպիսի լավ լուր լսենք ու մեր բոլոր ռազմագերիների մայրերը գրկեն իրենց որդիներին»։

Сообщение «Արթուրն արդեն Ստեփանակերտում է և քիչ անց կտեղափոխվի Երևան». Զոհրաբյան появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin