>

Պnւտինը ցшվшկшցել և հшմբերпւթյпւն է մшղթել Եվրпպшյին

2021 թվականի սկզբի ցուրտ ձմեռը հանգեցրեց եվրոպական պահեստարաններում գազի պաշարների դեֆիցիտի, ինչը մեծացրեց պահանջարկը։

loading...




Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:





«Նախ հետճգնաժամային արագ տնտեսական վերականգնումը մեծացրեց գազի պահանջարկը: Երկրորդ, 2021 թվականի սկզբին շատ եվրոպական երկրներում ցուրտ ձմեռը հանգեցրեց ստորգետնյա պահեստարաններում բնական գազի պաշարների լուրջ նվազմանը», – ասել է Պուտինը էներգետիկայի զարգացմանն ուղղված հանդիպմանը:

Չորեքշաբթի օրը Եվրոպայում գազի գները կրկին հասել են ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի համար 1900 դոլարի ցուցանիշը:


Եվրամիության երկրները եւ Մեծ Բրիտանիան այս ձմռանը կբախվեն գազի եւ էլեկտրաէներգիայի կտրուկ գնաճի հետ՝ գազի պահեստարանների՝ մոտ 72 տոկոսով լցված լինելու պայմաններում, հայտնել է ՌԲԿ-ն:



Հրապարկման մեջ նշվում է, որ անցյալ տարի պահեստարանները հագեցած են եղել 94 տոկոսով: Ամենավատ իրավիճակը Ավստրիայում է, որտեղ գազի պահեստարանները լցված են 50 տոկոսով. վառելիքի ամենաքիչ պաշարներով հաջորդում են Նիդերլանդները (54 տոկոս) եւ Պորտուգալիան (58 տոկոս):

Եվրոպայում ռուսական գազի ամենախոշոր սպառող Գերմանիայի պահեստարանները լցված են 64 տոկոսով:

Պահեստարանների պաշարները սկսել են նվազել դեռեւս 2020 թվականի ձմռանը: ԵՄ-ում ցուրտ եղանակի պատճառով վառելիքի սպառման ծավալներն ավելացել են: S&P Global Platts-ի վերլուծաբան Ջեյմս Հաքստեփը պնդում է, որ այլ գործոնների թվում է ասիական երկրներում գազի մեծ պահանջարկը:

Сообщение Պnւտինը ցшվшկшցել և հшմբերпւթյпւն է մшղթել Եվրпպшյին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin