>

Նшիրш Զոհրшբյшնը հшստшտեց տեղեկпւթյпւնը

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց,

loading...




որ Հայաստան է վերադարձվում օգոստոսի 22-ին Արցախի հանրապետության տարածքը պատահաբար հատած, ադրբեջանական կողմում հայտնված ու գերեվարված զինծառայող, 1989 թվականին ծնված Արթուր Բորիսի Դավիդյանը։





Այս պահին Արթուրն արդեն Ստեփանակերտում է եւ քիչ անց կտեղափոխվի Երեւան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Արթուրը հենց նոր խոսել է հարազատների հետ ու չեմ կարող փոխանցել այն ուրախությունն ու երջանկությունը, որ պատմեցին ինձ Արթուրի հարատազները, երբ լսել են իրենց որդու ձայնը։
Մի քանի ժամից Արթուրի հարազատները կգրկեն իրենց որդուն։

Ես շատ եմ ուզում, որ ամեն օր մենք ահա այսպիսի լավ լուր լսենք ու մեր բոլոր ռազմագերիների մայրերը գրկեն իրենց որդիներին»։


Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է,

թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար:

«Այս պահին Հայաստան է վերադարձվում Դավիդյան Արթուրը, որը Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսին», – Ազգային ժողովում հայտարարեց Պապիկյանը:



Նա ասաց, որ Դավիդյանն արդեն Հայաստանի Հանրապետությունում է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը,

առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։

ԼԱՎ ԼПւՐ․ Քիչ шռաջ գերեվшրվшծ шնձ է վերшդшրձվել․ Пվ է նш

Сообщение Նшիրш Զոհրшբյшնը հшստшտեց տեղեկпւթյпւնը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin