>

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե նոր Հայաստանում լկտիությունը տեղ չունի, եւ նոր Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում:




Քոչարյանի զոհերը

Խոսքը ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի նախօրեի քաջագործությունների մասին է: Երկու օր է` լրատվամիջոցները հեղեղված են առողջապահության ոլորտի հայտնի մասնագետների նամակներով, որոնցում նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել են Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում Վանեսյանի պահվածքի վրա:




Հիշեցնենք, Վանեսյանը միջոցառման ժամանակ պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին` խոչընդոտելով լուսանկարմանը, կոպտել է Առողջապահության նախարարության վարչության պետերից մեկին եւ այլն:


Քանի որ այս ամենը տեղի էր ունեցել Երեւանի պետական բժշկական համալսարանի շենքում, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ բուհից պահանջեց ներկայացնել փաստեր:

Համալսարանից ուղարկել են անվտանգության համար տեղադրված տեսախցիկների ֆիքսած կադրերը, որտեղ երեւում են Վանեսյանի գործողությունները: Իսկ նրա կողմից նման լկտի պահվածք ցուցաբերելը, թերեւս, պատահական չէ. Վանեսյանը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է, ըստ այդմ, վայելում է նրա հովանավորությունը: Ավելին, Վանեսյանը շատ տեղեր ակնարկել է, որ Թորոսյանի՝ նախարար նշանակվելու հարցում ինքն է մեծ դերակատարություն ունեցել: Ու հավանաբար դրա պատճառով էլ հոգեբուժարանի ղեկավարն իրեն արտոնյալ է զգում ամենուր:


Փաստենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված Կառավարության ներկայացուցիչները կամ նրանց ենթակաները մշտապես քննադատում են «նախորդ հանցավոր ռեժիմին», սակայն իրենց կառավարության ներկայացուցիչների պահվածքը հաճախ չի զիջում նախկիններին:

Հ. Գ. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակից «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ, սակայն Արման Եղոյանն ասաց, որ վարչապետը դեռ չի ծանոթացել բաց նամակին»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->