>

«Չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ ա, բայց իրավունք չունեն զենք տեղափոխել». Տաթևիկ Ռևազյանի պարզաբանումը (Տեսանյութ)

loading...




Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՀՀ-ի տարածքով Նախիջևան անցած ադրբեջանական ինքնաթիռի դեպքին:





«Հայաստանը չի փակել իր օդային տարածքը, Անդրեբջանն էլ իրականում չի փակել իր օդային տարածքը հայկական փոխադրողների հանդեպ՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի»,- ասել է Ռևազյանը:

«Երբևէ չի փակվել օդային տարածքը: Ադրբեջանը դադարել է օգտագործել մեր օդային տարածքը 2014-ից, նրանց հարցրեք՝ ինչու: Իսկ թե ինչու մենք չենք օգտվել ադրբեջանական օդային ճանապարհից, պարզապես կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու չի եղել»,- ընդգծել է նա:


«Շատերը հետաքրքրվում էին՝ ոնց ենք մենք պարզում, որ քաղաքացիական ինքնաթիռով զենք չէին տեղափոխում»,- դիմելով Ռևազյանին՝ հետաքրքրվել է լրագրող Պետրոս Ղազարյանը:



«Մենք իրականում չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ ա տեղափոխվում օդանավով: Բայց, ըստ միջազգային օրենսդրության իրավունք չունեն քաղաքացիական օդանավով տեղափոխել զենք: Դա շատ լուրջ խախտում ա»,- ի պատասխան ասել է Տաթևիկ Ռևազյանը:

Տեսանյութը ստորև

Сообщение «Չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ ա, բայց իրավունք չունեն զենք տեղափոխել». Տաթևիկ Ռևազյանի պարզաբանումը (Տեսանյութ) появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin