>

հաշված րոպեների ընթացքում պատրաստվող քաղցրավենիք

Հագեք գոգնոցը, պատրաստեք գրտնկակը ու շտապեք խոհանոց… Ներկայացնում ենք անչափ հետաքրքիր, անուշաբույր, գեղեցիկ ու յուրօրինակ թխվածքաբլիթի բաղադրատոմս:

Այսպիսով, պատրաստում ենք թխվածքաբլիթ «Կովիկ»:

loading...




Անհրաժեշտ բաղադրիչներ.






  • կարագ՝ 200գ
  • շաքարի փոշի՝ 100գ
  • ալյուր՝ 300գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • ձվի սպիտակուց՝ 2 հատ
  • վանիլի շաքար՝ 10գ
  • աղ՝ 0,5թ.գ.
  • կակաոյի փոշի՝ 2ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Փափկած կարագը խառնել շաքարի փոշու, աղի, վանիլի շաքարի հետ: Ավելացնել փխրեցուցիչի հետ միասին մաղած ալյուրը, նաև լավ հարած սպիտակուցը: Լավ խառնել:

Խմորը բաժանել երկու հավասար մասերի, մի կեսի մեջ կակաո լցնել: Ամբողջ խմորն ուղարկել սառնարանը՝ կես ժամով:


двухцветное печенье



Երբ խմորը մի քիչ սառի, բայց դեռ փափուկ լինի, դնել ալյուրոտ սեղանին: Ձեռքերը նույնպես ալյուրոտել ու արագ շարժումներով ալյուրի մեջ թաթախել խմորը: Ամեն ինչ պետք է արագ անել, որ ձեռքերի ջերմությունից խմորը չտաքանա:



двухцветное печенье

Գրտնակել, մի շերտը դնել մյուսի վրա, թեթևակի սեղմել ձեռքով ու փաթաթել ռուլետի պես: Կտրատել՝ մոտ 1սմ հաստությամբ կտորների բաժանելով, տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 15–20 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո: Թխվածքաբլիթը պիտի մնա փափուկ, կարմրացնել այն պետք չէ:

двухцветное печенье

Մոտ կես ժամ ապսելուց հետո վայելել բերանում հալվող թխվածքաբլիթը:

Բարի ախորժակ:

 


add
loading...
.

от admin