>

Անիտա Այվազյանը գրում է.






loading...



Իմ սեր Լևոն, Քեզ բոլորը կոչում են «արև տղա», քանի որ քեզանից լույս է ճառագում ու քո կենսուրախությամբ վшրшկnւմ ես բոլորին: Այսօր քո ծննդյան օրն է: Սովորաբար հոբելյարն ամենաուրախն է լինում իր ծննդյան առթիվ: Բայց սա այդ դեպքը չէ. Քո ծնունդով ուրախանում են տասնյակ մարդիկ: Քո ծնունդով դու ոգեշնչել, ուժ ես տվել ու շարունակում ես հպարտացնել մի ամբողջ ազգի: Քո ծնունդով դու նոր շունչ ես տվել քո սիրելի գործին ու հասել նրան, որ այսօր Աշխարհում վարկանիշով չորրորդն ես շախմատի ողջ պատմության մեջ:


Անկшuկшծ, քո կյանքը եղել է, եւ ու կլինի մայրիկիդ՝ Տիկին Սեդայի ապրելու իմաստը: Քո ծնունդն այժմ արդեն ամենաուրախալի օրն է ինձ համար: Ես սովորել եմ գնահատել կյանքում ամենակարևոր արժեքները, ես ամեն օր ճաշակում եմ ամենահամեղը կյանքում՝ սիրելը և սիրված լինելը, ու այդ ամենը քո շնորհիվ: Սակայն իրականում ծննդյանդ օրն այնքան էլ բացառիկ չէ ինձ համար. Չէ՞ որ ես վերածնվում եմ քո կողքին ամեն օր: Ես հպարտ եմ, որ դու կաս: Հպարտ եմ որպես կին, որպես հայ, որպես քո ապագա երեխաների մայր և որպես հասարակ մարդ, ով գիտակցում է քո մեծությունը:



Դու ուրիշ ես… Եվ քո հանճարեղությունը կայանում է նրանում, որ դու, լինելով հանճար, տաղանդավոր ու կայացած, միևնույնն է, այսչափ բարի ես, հասարակ, անմեղ, մաքուր ու նվիրված: Նվիրված՝ ընտանիքիդ, սիրելիներիդ, ընկերներիդ, քո գործին ու հայրենիքիդ:
Ես շնորհակալ եմ Աստծուն և ավելին ասելն էլ ավելորդ է, քան խոստանալ սիրել քեզ, шմnւր թիկունք լինել, երջանկացնել քեզ ու ողջ կյանքում կրկնել «Ես քեզ սիրում եմ, իմ Լևոն»:

Сообщение «Իմ սեր Լևոն… Այսօր քո ծննդյան օրն է, սովորաբար հոբելյարն ամենաուրախն է լինում իր ծննդյան առթիվ, բայց սա այդ դեպքը չէ, քանի որ… իրականում ծննդյանդ օրն այնքան էլ բացառիկ չէ ինձ համար. Չէ՞ որ… ». Անիտա Այվազյանի շնորհավորանքը Լևոն Արոնյանին появились сначала на Интересные Истории.


add
loading...
.

от admin