>

«Վարչապետը կառավարության նիստում դժգոհություն արտահայտեց, ինչը տեղին է, որովհետև մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պատվաստման ցուցանիշները հասցնենք թիրախային կետերին։ Վարչական և օրենսդրական փոփոխությունները արված են, և առաջիկայում էլ կտեսնենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ պետք է կիրառենք, որպեսզի քաղաքացիները պատվաստման ընթացքին ավելի ակտիվ մասնակցեն»,- այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Ինչ վերաբերում է պարտադիր պատվաստմանը, նախարարի խոսքով՝ արդեն իսկ կա նման հնարավորություն, և նոր օրենք ընդունելու խնդիր չկա. «Մեր բնակչության սանիտարահամաճարակային մասին օրենքով հստակ պարտադիր պատվաստումների կետով նախատեսված է դա։ Ինչպես գիտեք, հոկտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ է մտել սահմանափակումների որոշակի փաթեթ, և առաջիկայում էլ կտեսնենք, թե լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»։





loading...



Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբվանի՞ց են տեսչական մարմինների աշխատակիցները սկսելու այցերը, արդյոք հենց հոկտեմբերի 14-ի՞ց պետք է սկսեն, և արդյոք տեսչական մարմինն ունի՞ բավարար ռեսուրս միաժամանակ բոլոր հիմնարկներում ստուգումներ անցկացնելու համար, և ի՞նչ սկզբունքով է որոշվելու, թե առաջինը որ հիմնարկում պետք է կատարվեն ստուգումները։


«Ես վստահ եմ, որ մեր վարչական ռեսուրսները բավարար են, և հնարավորինս մաքսիմալ, խստորեն կհետևենք տնտեսվարողների, քաղաքացիների կողմից սահմանված պայմանների կատարմանը։ Տեսչական մարմիններն այսօր էլ իրականացնում են որոշակի ստուգման աշխատանքներ»,- պատասխանեց նախարարը։



Աղբյուրը

The post «Ուժի մեջ մտած սահմանափակումներից բացի՝ լրացուցիչ միջոցներ կկիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա…». Անահիտ Ավանեսյան appeared first on Amnew.site | լրատվական կայք.


add
loading...
.

от admin