>

Նիկոլ Փաշինյանը իր դժգոհությունն է հայտնել պատվաստման թվերի ցուցանիշներից և ընդգծել, որ պետական կառավարման համակարգը պետք է օրինակ ծառայի. պետական կառավարման համակարգում պետք է չլինի չպատվաստված մարդ. «Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է բողոքենք, ամբողջ աշխարհում էլ այդ նույն բանը կա, ամեն տեղ մի քանի հոգի հավաքվում են՝ հակապատվաստումային շարժում են անում: Հիմա էլ ասում են՝ կառավարությունը թունավորում է անում: Պատասխանատու ասում եմ՝ իմ ընտանիքի բոլոր անդամները, բացի մանկահասակ երեխաներից, պատվաստված են: Ընդորում, պատվաստվել ենք տարբեր պատվաստանյութերով: Այսինքն՝ մեկով չենք պատվաստվել, որ չստացվի, թե կա լավ պատվաստանյութ, որով, այսպես ասած, «էլիտար» շրջանակներն են պատվաստվում՝ ժողովրդին անորակը թողնելով: Այևս, հատկապես կառավարության նիստում ինչ-որ արդարացումներ չլսեմ, որ ինչ-որ մարդիկ խանգարում են: Ոչ մեկ չի կարող մեզ խանգարել: Գնացեք և ձեր առաջ դրված խնդիրները լուծեք»:

loading...




Կառավարության ղեկավարը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը՝ համապատասխան խիստ միջոցներ ձեռնարկել կեղծ պատվաստումների դեպքերը կանխարգելելու ուղղությամբ:






Աղբյուրը



The post «Պատասխանատու ասում եմ՝ իմ ընտանիքի բոլոր անդամները, բացի մանկահասակ երեխաներից, պատվաստված են»․ Նիկոլ Փաշինյան appeared first on Amnew.site | լրատվական կայք.


add
loading...
.

от admin