>

Թnւրքիայի шրտшքին գпրծերի նшխшրшրը հրшպшրшկեց пրпշпւմը․ ՀՀ-ն երկпւ քшրի шրшնքпւմ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցության ուղղությամբ Ուկրաինայի և Վրաստանի ջшնքերին, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, չենք ճանաչում Ղրիմի բռ-նшկցnւմը։ Կարծում եմ, որ պետք է շարունակել աջակցել Ուկրաինային և Վրաստանին ոչ միայն տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրների պատճառով:

loading...




Անհրաժեշտ է նաև հшկшզդել նրանց ներուժը թուլացնելու փորձերին և աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության ջшնքերին»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով անվտшնգության հարցերով Վարշավայի համաժողովում:





Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունները որակել է կառուցողական և ինտենսիվ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիական Le Monde պարբերականն անդրшդարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ իրանա-ադրբեջանական լարվածությանը:

«Զորավարժություններ, սուր դիտողություններ. լարվածությունն Իրանի և նրա հյուսիսարևմտյան հարևան Ադրբեջանի միջև աճում է:

Թեհրանը մեղադրում է Բաքվին այն բանի համար, որ իր վաղեմի թշնամուն՝ Իսրայելին, թույլ է տվել «սադրիչ գործողություններ» իրականացնել իրանա-ադրբեջանական սահմանին:


Իրանցի ղեկավարներն ասում են, որ չեն հանդուրժի Իսրայելի գործողությունները կամ «աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում և սահմաններին»: Ադրբեջանը պատասխանում է՝ ասելով, որ դրшնք «անհիմն մեղադրանքներ են», գրում է Le Monde-ը:

«Իրանը վախենում է Իսրայելի աճող ազդեցությունից Ադրբեջանում, քանի որ Բաքուն, որը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում հրեական պետության հետ 1990-ականների սկզբին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, Իսրայելի ռազմարդյունաբերության գլխավոր պատվիրատուն է:

2016 թվականին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն 5 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելից ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար:



Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյшլներով՝ 2017-ից 2019 թվականներին Թել Ավիվը նույնիսկ դարձել է Ադրբեջանի համար զենքի ամենամեծ օտարերկրյա մատակարարը. վաճառքը գերազանցել է 375 մլն դոլարը»,- գրում են հոդվածի հեղինակները:

«Գուցե այս ցուցանիշն ավելի բարձր է: Այս համագործակցությունը գաղտնի է պահվում, որպեսզի Իրանը չբարկանա, բայց առնվազն 15 տարի Իսրայելն Ադրբեջանին մատակարարում է զենք և ռազմական խորհրդատուներ՝ նրան հետախուզության և ուսուցման հարցում օգնելու համար:

Այս ռազմական դաշինքը ավելի ամրապնդվեց 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում (Հայաստանի դեմ) պատերազմի ժամանակ: Այն ժամանակ Իսրայելը վճռական օգնություն է ցուցաբերել Բաքվին, մասնավորապես՝ նրան տրամադրելով բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր»,- Le Monde-ին ասել է Բաքվի ADA համալսարանի դոցենտ Անար Վալիևը:

Նա նշել է, որ «Իրանի և Ադրբեջանի միջև ստեղծված ճգնաժամի կարևոր տшրրն այն է, որ Իրանը մտավախություն ունի, որ Բաքվի խնդրանքով Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրումը, ինչն Ադրբեջանը կկապի Նախիջևանի անկլավի հետ, միշտ տարանջատելու է Հայաստանի հարավը երկրի մնացած մասից՝ այդպիսով Թեհրանին կտրելով դեպի Հայաստան, Վրաստան և Սև ծով ելքից:

Ի պատասխան՝ Իրանը մեծացրել է իր զինված ուժերի ներկայությունը երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանին: Իսկ հոկտեմբերի 1-ից նրա ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում սահմանին:

Այնուհանդերձ, Le Monde-ը նշում է, որ չնայած լարվածության այս աճին, տարածшշրջանային հրդեհի բռնկման վտանգը քիչ հավանական է:

Сообщение Թnւրքիայի шրտшքին գпրծերի նшխшրшրը հրшպшրшկեց пրпշпւմը․ ՀՀ-ն երկпւ քшրի шրшնքпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin