>


Ուզում եմ պատմել մի քանի օր առաջ կյանքումս տեղի ունեցած միջադեպի մասին: Նախ նշեմ, որ 60 տարեկան եմ, բայց հիանալի կազմվածք ունեմ: Մեր կոլեգաներից մեկի ծննդյան տարեդարձն էր, ու բոլորիս ռեստորան էր հրավիրել: Երկար պտտվեցի խանութներով՝ հարմար հագուստ գտնելու համար, ու ի վերջո ընտրեցի կարճ զգեստ, որին սիրահարվեցի առաջին հայացքից:

loading...




Կարճ իրեր հազվադեպ եմ կրում, բայց վերջերս բավականին մեծ քաշից եմ կարողացել ազատվել, ու հարմար առիթ էր նման զգեստ կրելու համար: Նոր զգեստով կարծես ինքս ինձ շնորհակալություն հայտնեի՝ մարմնիս թերությունները վերացնելու համար:









Մի խոսքով, հագա զգեստս, ծաղկեփունջն ու նվերը վերցրեցի ու գնացի ռեստորան: Շատ հյուրեր կային. և մեր կոլեգաները, և ընկերուհուս ծանոթները: Տղամարդիկ առաջին իսկ վայրկյանից հաճոյախոսություններ արեցին՝ նշելով, որ շատ գեղեցիկ կազմվածք ու լավ ճաշակ ունեմ:



Кто придумал мини-юбки и зачем женщины принялись их носить - Леди Mail.ru

Իսկ ահա մի այլ պատմություն է կանանց հայացքները՝ դեպի ինձ ուղղված: Բոլորը կարծես չարացած լինեին, ակնհայտ էր, որ նախանձում էին:

Երբ վերադարձա տուն, որոշեցի, որ այլևս կարճ չեմ հագնի: Այնպիսի տպավորություն էր, որ նրանց չար հայացքները դեռ ինձ վրա էին: Ուղղակի մի բան չեմ հասկանում, ինչու կանայք չեն աջակցում միմյանց, ինչու են սիրում միայն բամբասել ու քննադատել:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin