>

Մարիш Զախшրովան հшստшտեց․ Որпշումը կшյшցվшծ է

Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար:

loading...




Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար





Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի այն հայտարարությանը, որ Թեհրանը Այսրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխման միտումներ է տեսնում:


Մարիա Զախարովան այդ համատեքստում անդրադարձել է նախորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նշելով,

որ Ռուսաստանը համապատասխան համապարփակ քաղաքականություն է վարում՝ այդ թվում երկխոսություն պահպանելով տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ:



«Երեկ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը

(Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան): Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը», — ասել է Զախարովան։

Сообщение Մարիш Զախшրովան հшստшտեց․ Որпշումը կшյшցվшծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin