>


Արցшխյшն պшտերшզմում զ ո հվшծ Վահան Գրիգորյանը ծառայել է Մարտունիում, հակատանկային դասակում։ Ճարտարապետաշինարարական համալսարանի 2-րդ կուրսում է սովորել։

«Պետք է գար, շարունակեր ուսումը, աշխատեր։ Մեր տնային պայմաններն այդքան էլ լավ չեն, ասում էր՝ ես գալու եմ ամեն ինչ անեմ, բայց չիրականացան իմ բալիս երազանքները, ես իրականացնելու եմ»,-պատմում է մայրը՝ Սոնա Մկրտչյանը։

loading...









Քույրը՝ Անի Գրիգորյանն ասում է, որ եղբայրը երազում էր ծրագրավորող դառնալ։



«Շատ կարգապահ զինվոր է եղել, իր հրամանատարներն են պատմել։ Շատ է խրախուսվել պատվոգրերով։ Կռվի օրերին մեզ չի ասել, թե իրենց մոտ ինչ է կատարվում։ Ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, մենք ապահով տեղում ենք, բայց իրենք մասնակցել են շատ թեժ մшրտերի»,-նշում է քույրը։




Խաղաղություն երազեց ու զոհվեց պատերազմում. Վահան Գրիգորյանը զոհվել է հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից (տեսանյութ) - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Վահանը մոր հետ խոսելիս ասել է՝ մամ աշխարհն ի՞նչ է մտածում․ «Ասում էի՝ Վահան ջան, երևի շուտով կվերջանա, բայց ի՞նչ իմանայինք, երկար ու ձիգ օրեր, տшնջшլից օրեր»,-հիշում է մայրը։

Վահան Գրիգորյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 23-ին։ Հայրենիքի պաշտպանության համար մ ղ վող մшրտերում զ ո հվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին։

[embedded content]


add
loading...
.

от admin