>

Դուրս եկա նախագահի հետ հшնդիպումից և զшնգեցի Դшվիթ Տпնոյանին․ Հեռшխոսը վերցրեց նրա քшրտուղարը և ասшց․ ․ Նորատ Տեր–Գրիգորյանցը փшկшգծեր բшցեց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ–լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր–Գրիգորյանցը։

-Պարոն գեներալ, հավանաբար տեղյակ եք, որ կալանավորվել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանական գերատեսչության մի քանի այլ պաշտոնյաներ ևս։ Նրանք մեղադրվում են խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը, ի՞նչ դիտարկումներ ունեք։

loading...



–Ես Դավիթ Տոնոյանի հետ ծանոթ չեմ, բայց կարող եմ ասել հետևյալը․ պատերազմից մեկ ամիս առաջ եկել եմ Հայաստան։ Ինձ հրավիրել էր ձեր երկրի նախագահը։ Ես դուրս եկա նախագահի հետ հանդիպումից և զանգեցի Դավիթ Տոնոյանին։


Հեռախոսը վերցրեց նրա քարտուղարը, ինչ-որ գեներալ էր։ Ես ասում եմ, որ շատ կարևոր խոսակցություն ունեմ Պաշտպանության նախարարի հետ՝ երկրի ու Զինված Ուժերի անվտանգության վերաբերյալ։





Խնդրեցի, որ փոխանցեն նրան, որ վաղը հետ եմ վերադառնալու Ռուսաստան ու հանդիպումը շատ շտապ է։ Ինձ ասացին՝ այո՛, պարոն գեներալ, հիմա կզեկուցենք։ Անցնում է 30 րոպե այդ քարտուղարը զանգում է ինձ, հետո իմացա, որ նա էլ ինչ-որ գնդապետ է։

Ասում է՝ պարոն գեներալ, ես նրան զեկուցեցի, ինձ ասաց, վաղը նիստի եմ։ Ես ասում եմ՝ հիմա արդեն ժամը 17։30 է, ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած ժամի՝ թեկուզ գիշերը, շատ կարևոր է, քթներիս տակ պատերազմ է։

Նորից ասում է՝ պարոն գեներալ, իրեն երկու անգամ ասել եմ, ինձ պատասխանել է՝ վաղը նիստի է։ Տղամարդավարի ասած հետևյալն է՝ թող գնա գրողի ծոցը կամ ավելի վատ․․ Ես էլ փոխանցեցի՝ այդ անձնավորությանը փոխանցեք, որ ես իմ ընկերների հետ Տեր-Պետրոսյանի հրավերով հիմնել եմ ՀՀ Զինված Ուժերը։


Ու այդ բանակը պաշտպանում է երկրի անվտանգությունն ավելի քան 30 տարի։ Իսկ ինքն այդ կառույցում ընդամենը մի կտոր հաց է վաստակում ու փաստորեն չի ցանկանում հանդիպել վետերանների հետ, ովքեր գիտեն բանակի հոգին։ Հիմա ես ի՞նչ կարող եմ ասել։

Այդ մարդուն պետք է պատժել, որովհետև նա մեծամիտ ու ամբարտավան գործիչ է։ Նա չցանկացավ խոսել այն մարդկանց հետ, ովքեր շատ բան գիտեին պատերազմի, սպասվող գործողությունների, թշնամու, նրա քայլերի առանձնահատկությունների մասին։

Դավիթ Տոնոյանը չցանկացավ ինձ հետ հանդիպել, մինչդեռ ես հատուկ էի Մոսկվայից եկել։ Բայց կարող եմ ասել, հիմա եթե նրան ուզում են պատժել՝ դա իրավապահ մարմինների գործն է։ Ես իրավաբանությամբ չեմ զբաղվում, բայց վրդովված եմ իր գործողություններից։

Եվ վերջում ուզում եմ ավելացնել։ Նա ինքնաթիռներ է գտնել։ Ես զանգում եմ իմ ընկերներին ասում՝ ինչո՞ւ եք ինքնաթիռներ գնում։



Հայաստանին դրանք պետք չեն։ Եթե պետք են ինքնաթիռներ, ապա ոչ ՍՈՒ 25։ Ես դեռ Աֆղանստանից գիտեմ, որ դրանք օդային տանկ են, իսկ արագընթաց ինքնաթիռները միայն թռնում են, իսկ Հայաստանի տարածքը դրա օդային կռվի համար փոքր է, միայն եթե թռնի պոչով կարող է կպնել Նախիջևանին, մի հատ էլ շրջվի՝ Վրաստանին։

Ռուսաստանը Ս 400 է վաճառել Թուրքիային, նա էլ դա բերել է Հայաստանի սահմանին, որ հարվածի այդ ինքնաթիռներին։ Ի՞նչ եք անում։ Դրա փոխարեն պետք էր գնել մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր, որովհետև սպասվող պատերազմը ռոբոտների պատերազմ էր։ Բայց միևնույնն է, իրենք դա արեցին; Թեպետ ես իշխանություն չունեմ, հոգիս շատ է ցավում մեր հայ ժողովրդի, Ղարաբաղի անվտանգության համար։

-Կարծում եք նաև ռազմական գիտելիքների պակասությու՞նն էր պատճառը, որ մենք պարտություն կրեցինք պատերազմում։

-Իհարկե։ Նայեք պատերազմի ժամանակ ինչ արեցին։ Հանկարծ Վաղարշակ Հարությունյանին հրավիրում են որպես խորհրդական։ Ես իր դեմ ոչինչ չունեմ, նա լավ մարդ է, բայց մասնագետ չէ։ Վարչապետի հետ միասին կոչ են անում, որ կամավորականները գնան կռիվ։ Ի՞նչ կամավորականներ, սա ի՞նչ է ֆիդայական պատերա՞զմ։

Դրա փոխարեն պետք էր մոբիլիզացնել Զինված ուժերը։ Ահա նման խորհրդականները վարչապետին փաստի առաջ կանգնեցրեցին։ Վարչապետն էլ ռազմական գործողություններով չի զբաղվում, նա պետք է համագործակցեր Գլխավոր շտաբի հետ, իսկ նրանք իրար դեմ կռվում էին։ Սա ի՞նչ վիճակ է։ Վրդովված եմ։ Խոսք եմ տվել ինքս ինձ, որ երբեք այլևս չեմ գալու, նույնիսկ եթե հրավիրեն։ Ձեզ հետ հնարավոր չէ խոսել, բարդակ ու քաոս են ստեղծել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Сообщение Դուրս եկա նախագահի հետ հшնդիպումից և զшնգեցի Դшվիթ Տпնոյանին․ Հեռшխոսը վերցրեց նրա քшրտուղարը և ասшց․ ․ Նորատ Տեր–Գրիգորյանցը փшկшգծեր բшցեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin