>

Հայտնի է երբվանից չպшտվաստված քաղաքացիների համար կпրոնավիրուսի բпւժումը կարող է դառնալ վճшրովի

«Ես նկատում եմ, որ մարդիկ կան, որոնք շարժում են սկսել կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու համար։

loading...




Ասում են՝ ինչի պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն և գնան անվճար բուժվեն։ Եվ ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնն ավելի բարձր է հնչելու»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





Կառավարությունում Factor. am-ի աղբյուրը հայտնում է, որ նիստից հետո Փաշինյանը փակ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ։

Քննարկվել և, ըստ այդմ, նախնական որոշում են կայացրել, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի ստացիոնար բուժումը կարող է դառնալ վճարովի:


Մեկ պացիենտի ստացիոնար բուժումը կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից, ըստ մեր աղբյուրի, կազմում է նվազագույնը 700․000 ՀՀ դրամ։



Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում, դիմելով առողջապահության նախարարին, կառավարության անդամներին ու իրավապահ մարմիններին, խիստ հրահանգներ տվեց՝ անդրադառնալով որոշ շրջանակների կողմից հակապատվաստումային քարոզչություն անելուն:

«Գնացեք լուծե՛ք, ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք լուծե՛ք, շատ վատ է պատվաստման թվերը ու որևէ ուրիշ մեկից չբողոքեք: Վերաբերում է դահլիճում նստած բոլորին, որ գալիս ասում եք՝ էս ինչ աշխատողը վախենում է պատվաստվի։

Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է նստենք բողոքենք, էլ տենց բաներ չլսեմ»,- հանձնարարեց վարչապետը:

Сообщение Հայտնի է երբվանից չպшտվաստված քաղաքացիների համար կпրոնավիրուսի բпւժումը կարող է դառնալ վճшրովի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin