>

«Ադրբեջանցիների հետ ենք հանդիպել. գերիներին պահելու թեմայով իրենք ոչ մի պատասխան չունեն»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։


Մարուքյանն այն համոզմունքը հայտնեց, թե ադրբեջանցիները 20 տարի մեզ հաղթել են միջազգային հարթակներում, իսկ հիմա նորից մանիպուլյացիաներ են անում, իբրև թե մենք խաղաղություն չենք ուզում և օկուպանտներ ենք։





loading...



Պատմելով Վիեննայում ադրբեջանցիների հետ փակ քննարկման մանրամասները՝ նա նշեց, թե շատ բաց խոսակցություն է ստացվել, իրենք հաջողությամբ ներկայացրել են հայկական թեզերը, ավելին՝ միջազգային իրավունքով նեղն են գցել՝ դատապարտելով ուժի կիրառումը։

Մարուքյանը նաև նշեց, որ ադրբեջանցիները Վիեննայում նույնիսկ չգիտեին էլ, թե ինչ ասեն գերիների մասին, պատասխան չունեին, թե ինչու են պահում հայ ռազմագերիներին։


Մարուքյանը ավելացրեց, որ հանրային կարծիքը մխրճված է տգիտության մեջ։ «Իրականում մենք պետք է բոլոր հարթակներում երկխոսենք ադրբեջանցիների հետ, չի կարելի փախչել ադրբեջանցիների հետ քննարկումներից, պետք է հայկական տեսակետը հնչի»,-նշեց Մարուքյանը։



Աղբյուրը

The post Ադրբեջանցիների հետ ենք հանդիպել. գերիներին պահելու թեմայով իրենք ոչ մի պատասխան չունեն. Մարուքյան appeared first on Amnew.site | լրատվական կայք.


add
loading...
.

от admin