>


Խմորը ստացվում է փափուկ, չի փշրվում, երկար ժամանակ մնում է թարմ: Իսկ որպես միջուկ կարող եք օգտագործել ոչ միայն խնձոր, այլ նաև ուրիշ քաղցր բաղադրիչներ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

loading...



  • մածուն՝ 100գ
  • կարագ՝  120գ
  • դեղնուց՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 2 ճ.գ.
  • ալյուր՝ 300գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • աղ՝ մի պտղունձ

միջուկի համար.





  • խնձոր՝ 6 հատ
  • շաքարավազ՝ մոտ 2ճ.գ. կամ ավել
  • վանիլին՝ ըստ ճաշակի
  • կարագ՝ 1ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Հեռացնել խնձորի կեղևը ու անցկացնել խոշոր քերիչով:

Տապակի մեջ հալեցնել կարագը, լցնել խնձորը, շաքարավազն ավելացնել ու խառնել:

Անդադար խառնելով՝ շոգեխաշել մոտ 5 րոպե, մինչ կգոլորշիանա հեղուկը: Թողնել, որ սառի:


Խմորի համար գոլ մածունին ավելացնել դեղնուցն ու աղը, նաև շաքարավազը:


Ալյուրը մաղել, միացնել փխրեցուցիչի հետ: Մեջը կտրատել սառը կարագը ու խառնել, որ փշուր ստացվի: Ավելացնել հեղուկ խառնուրդը ու խմոր հունցել: Ստացվում է փափուկ ու էլաստիկ խմոր: Ծածկել տոպրակով ու 15 րոպեով ուղարկել սառնարանը:


Խմորը կիսել մեջտեղից, յուրաքանչյուր կտորը գրտնակել, որ ստացվեն 4մմ հաստությամբ շերտեր:



Առաջին շերտին կարագ քսել ու լցնել միջուկի կեսը: Ձիգ ռուլետ փաթաթել ու կտրատել:

Նույնն անել նաև երկրորդ շերտի հետ: Տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, հարած դեղնուց քսել:

Թխել մոտ 20 րոխե, 180 ջերմաստիճանի ներքո:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin