>

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Իրանին, նշելով, որ ԱՄՆ-ը սպասում է Վիեննայի գործընթացի վերսկսման՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցության: Ինչպես հայտնի է, Բայդենի վարչակազմի պաշտոնամուտից հետո այդ գործընթացը վերսկվեց՝ Թրամփի քառամյա տրամագծորեն հակառակ քաղաքականությունից հետո:


Բայց, Իրանի նախագահի 2021 թվականի ընտրությանն ընդառաջ գործընթացը կանգնեց, ու առ այսօր չի շարժվում տեղից: Իսկ նախագահի ընտրությանը հաղթեց պահպանողականների թևը և ռեֆորմատորները, որ Հասան Ռոհանիի գլխավորությամբ նախագահում էին Իրանում ութ տարի և հասել էին նաև ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի հետ համաձայնությունների, զիջեցին իրենց դիրքը:





loading...



Նոր իշխանությունը հայտարարել էր, թե պատրաստ է վերադառնալ Վիեննա, բայց դա կանի կառավարության ձևավորումից հետո: Կառավարությունը ձևավորված է, բայց վերադարձ չկա: Փոխարենը, առաջանում է կովկասյան մեծ լարվածություն Իրանի շուրջ, իրան-ադրբեջանական առերևույթ, սակայն խորքային առումով թերևս շատ ավելի լայն շերտերով դիմակայությամբ:

Մոսկվայում օրերս Իրանի և ՌԴ արտգործնախարարների բանակցությունից ժամեր առաջ Լավրովին զանգահարել էր ԱՄՆ պետքարտուղարն ու խոսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը հնարավորինս արագ վերսկսելու մասին:


Թեհրանը սակայն նկատելիորեն փորձում է ձգել ժամանակ, ինչը կարող է նմանվել ռետինը ձգելուն, որը իքս պահի կարող է կտրվել:



Եվ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը փաստորեն բաց տեքստով խոսում է այդ մասին, նշելով, որ Իրանը պետք է վերադառնա Վիեննա և դա չի կարող անվերջ ձգվել: Նա հիշեցրել է, որ Թեհրանը խոսել է մոտ ժամանակներս վերադառնալու մասին: «Մենք հույս ունենք, որ «մոտ ժամակներս » սահմանումը կհամապատասխանի «մոտ ժամանակի» մեր սահմանմանը», – նշել է Պետդեպարտամենտի խոսնակը: Փաստորեն, ԱՄՆ առաջին զգուշացումն է տալիս Իրանին: Հարց է առաջանում իհարկե, թե ինչ կարող է լինել, եթե Թեհրանը շարունակի ձգել ժամանակ:

Կլինեն արդեն ավելի կո՞շտ զգուշացումներ, թե՞ միանգամից որևէ գործողություն: Բավականին բարդ է ասել: Միարժեք հնարավոր է ասել թերևս, որ, եթե Իրանը դառնա միջուկային տերություն, ապա հաջորդը այս ռեգիոնում անխուսափելիորեն լինելու է Թուրքիան:

Сообщение Իրանը ստացավ պատասխանը․ Հաջորդը կլինի Թուրքիան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin