>

Երգիչ Հայկոյի որդին՝ Արմանը, Ինստագրամում իր էջն ունի, որտեղ արխիվային լուսանկար է հրապարակել հայրիկի և մայրիկի՝ Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի հետ։ Կից նա դրել սև սրտի էմէջի։


Նշենք, որ Հայկոյի հոգեհանգստի օրն Անահիտը հուզիչ գրառում էր արել և նշել, որ չգիտի, թե ինչպես որդուն ասի, որ Հայկոն այլևս իրենց հետ չէ։





loading...




«Առանց քեզ ես մնացի թույլ, չեմ կարողանում ասել Արմանին։ Ես նրան փակել եմ տանը, որպեսզի փողոցում ոչ ոք նրան չասի այդ մասին, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով և պատկերացնում անգամ չունի, որ ամբողջ աշխարհը սգում է։ Ես չեմ կարող նրան ասել, ուղղակի չեմ կարող։ Ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ»,– նշել էր երգչուհին։

Մեկ այլ գրառմամբ Անահիտն անդրադարձել էր Հայկոյի և որդու կապին․ «Ես չեմ կարող մեր երեխային տալ այն էմոցիաները, որ դու էիր պարգևում, որովհետև ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության պես սիրում էիք իրար ու կատակում, որ ես նորից կխանդեմ։ Երանի ես ամբողջ կյանքում ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով, բայց քո ներկայությամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»։



Նշենք, որ Արմանը 10 տարեկան է

Сообщение Հшյկпյի пրդին լпւսшնկшր է հրшպшրшկել․․․Կից նш դրել է․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin