>


Զարմանալի դեպք է տեղի ունեցել Անգլիայում, ու պատմությունը տպագրվել է ամսագրերից մեկում:

Մի աղջիկ, ով չի ցանկացել նշել իր անունը, պատմել է, որ միշտ զգացել է սկեսուրի վատ վերաբերմունքն իր հանդեպ, սակայն այդ դեպքը նրան, միևնույնն է, շոկի է ենթարկել:

loading...








Սկեսուրն անդադար բողոքում էր որդուն, որ ապագա հարսը շատ է գումար ծախսում, չի մտածում ընտանեկան բյուջեի մասին, ու ընտրել է ամենաթանկ մատանին ու հարսանեկան զգեստը:

Հարսանիքից 3 օր առաջ սկեսուրը որոշել է այցելել հարսին, որ հետաքրքրվի, արդյո՞ք օգնության կարիք չունի կամ որևէ մի բանի պակաս: Սակայն այդ պահին երիտասարդները պատրաստվում էին խանութ գնալ, ու կնոջը խնդրեցին, որ նա կես ժամ միայնակ մնա տանը, մինչ իրենք կվերադառնան:



Ու երբ եկել են տուն, ականատես են եղել, թե ինչպես է սկեսուրը մի կերպ խցկվել հարսի զգեստի մեջ… Իսկական մղձավանջ ցանկացած հարսիկի համար…

Ու երբ փորձել է հանել զգեստը, պատահաբար պատռել է այն…


Հարսը մի կերպ է զսպել իրեն, որ չարտասվի ու մտքին եկածն ասի սիրելիի մորը: Ու դրա ժամանակն էլ չուներ, քանի որ պետք էր մտածել զգեստը փրկելու մասին:



Ինչպես տեղեկացրել է պատմության հերոսուհին, սկեսուրը անգամ ներողություն չի խնդրել: Ավելին, քմծիծաղով ասել է.

Սա էլ քո թանկարժեք զգեստը… Ինչ կարիք կար այդքան գումար ծախսելու, եթե անորակ է:

Ու հիմա աղջիկը չգիտի, թե հետագայում ինչպես կդասավորվեն իրենց հարաբերությունները:

Իսկ դուք ի՞նչ կանեիք հարսի փոխարեն:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin