>

Արթпւր Վшնեցյանը բшցեց փшկшգծերը․ Խпշпր իրшրшնցпւմ վերնшխավում

«Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

loading...




Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ օպերատիվ կապի վերաբերյալ ԱԺ-ում արված հայտարարություններին՝ Վանեցյանն ասաց, որ վարչապետն իրականում դիմում է մանիպուլյացիայի։





Հարցի պարզաբանման համար մեր զրուցակիցը սկզբում բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում օպերատիվ կապը՝ նշելով, որ դա նախատեսված է եղել միայն սահմանային միջադեպերի համար․

Հայաստանի կողմից կապը ապահովել է այն ժամանակ դեռ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ նրա պաշտոնակիցը։


Բանախոսը մանրամասնեց՝ նշելով, որ իր գործընկերոջ հետ հիմնականում հեռախոսային կապ է պահել և համապատասխան իրավիճակներում էլ մի քանի անգամ հանդիպել են Դուբայում և մի քանի այլ քաղաքներում։

Ըստ Վանեցյանի, խոսակցության հիմնական նյութը եղել է բացառապես սահմանային իրավիճակը և այդ մասին ամբողջ ծավալով զեկուցվել է ինչպես վարչապետին, այնպես էլ Անվտանգության խորհրդի անդամներին՝ Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարներին։



Հարցազրույցի ընթացքում քննարկվել են նաև Վանեցյանի և նրա ջոկատի մասնակցությունը Շուշիի պաշտպանությանը, ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ընդդիմության պայքարի գործիքակազմերին։

Վանեցյանի համոզմամբ, մենք հիմա ապրում ենք մեր պատմության ամենաողբերգական

շրջաններից մեկում և հազարավոր զոհերից, հայրենիքի կորստից հետո ոչ մի կերպ չենք կարողանում ուշքի գալ, ինչից հետևում է, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, և պետության վերականգման գործը պետք է ստանձնեն պրոֆեսիոնալ մարդիկ։

Сообщение Արթпւր Վшնեցյանը բшցեց փшկшգծերը․ Խпշпր իրшրшնցпւմ վերնшխավում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin